Հոդվածներ
Առնանդամի էնդոպրոթեզավորում. Ե՞րբ դիմել մասնագետին
Առնանդամի էնդոպրոթեզավորում. Ե՞րբ դիմել մասնագետին
Այն, ինչի մասին տղամարդիկ լռում են, «Վարդանանց»-ում ունի լուծում
Տղամարդիկ հաճախ վերջին պահին են դիմում բժշկի, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ինտիմ առողջությանը։ Մինչդեռ կան խնդիրներ, որոնք ժամանակի ընթացքում չեն վերանում, այլ ավելի մեծ ազդեցություն են գործում ինքնավստահության, հարաբերությունների և առօրյա կյանքի վրա։
Էրեկտիլ դիսֆունկցիայի (սեռական թուլություն) դեպքում բուժման տարբերակները բազմազան են և ընտրվում են՝ կախված պատճառից ու արտահայտվածության աստիճանից։ Երբ պահպանողական կամ այլ մեթոդները բավարար արդյունք չեն տալիս, կարող է ցուցված լինել նաև առնանդամի էնդոպրոթեզավորում։
«Վարդանանց» բժշկական կենտրոնում առնանդամի էնդոպրոթեզավորում իրականացվում է համապատասխան բժշկական ցուցումների դեպքում։ Միջամտության նպատակը ոչ միայն բուժումն է, այլև կյանքի որակի վերականգնումը։
Մասնագետները հիշեցնում են՝ նման խնդիրները չպետք է թողնել լռության մեջ։ Ժամանակին դիմելը կարևոր է ճիշտ ախտորոշման և արդյունավետ բուժման ընտրության համար։
Զանգահարեք 𝟬𝟭𝟬 𝟱𝟵𝟮𝟭𝟬𝟬 համարով և գրանցվեք ուրոլոգի խորհրդատվության համար։
Մենք երաշխավորում ենք գաղտնիությունը։