Հոդվածներ
Պտղի էխոսրտագրություն՝ խնդիրների հայտնաբերում վաղ փուլում
Լավ լուր ունենք ապագա ծնողների համար։ Մեր կենտրոնում արդեն կատարվում է նաև պտղի էխոսրտագրություն։ Հետազոտությունը լիարժեք անվտանգ է ինչպես պտղի, այնպես էլ՝ հղիի համար։
Մասնագետները նշում են, որ մանկաբարձական ստանդարտ ուլտրաձայնային հետազոտության արդյունքում սրտի բնածին արատների միայն 𝟰𝟬-𝟱𝟬%-ն է հայտնաբերվում։
Պտղի էխոսրտագրության նպատակը սրտի բնածին արատների, ինչպես նաև պտղի սրտի ռիթմի տարբեր խանգարումների վաղաժամ հայտնաբերումն է և որոշ դեպքերում բուժումը ներարգանդային կյանքից սկսելը։
«Վարդանանց»-ում էխոսրտագրությունն իրականացվում է աշխարհում առաջատար 𝗚𝗘 𝗩𝗢𝗟𝗨𝗦𝗢𝗡 𝗘𝟭𝟬 ուլտրաձայնային սարքով։
Զանգահարեք +𝟑𝟕𝟒 (𝟏𝟏) 𝟓𝟗 𝟐𝟏 𝟎𝟎 համարով, գրանցվեք հետազոտվելու համար։