Հոդվածներ
Մեր թիմին է միացել փորձառու բժիշկ-ռադիոլոգ, մամոգրաֆիստ Լուսինե Հակոբյանը
մարտ 04, 2024

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Վարդանանց»-ի թիմին է միացել փորձառու բժիշկ-ռադիոլոգ, մամոգրաֆիստ Լուսինե Հակոբյանը:
Լուսինե Հակոբյանն ունի 29 տարվա աշխատանքային փորձ՝ տարբեր բժշկական կենտրոններում՝ որպես ճառագայթային ախտորոշման մասնագետ։
Այդ թվում 15 տարի եղել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի համակարգչային շերտագրության բաժանմունքի վարիչը։ 6 տարի ղեկավարել է «Էրեբունի» ԲԿ-ի մամոգրաֆիկ ծառայությունը։
Դասախոսում է ԵՊԲՀ-ի հետբուհական և շարունակական ուսուցման Ճառագայթային ախտորոշման ամբիոնում։
Լուսինե Հակոբյանի մոտ Ձեր այցը գրանցելու համար զանգահարեք +𝟯𝟳𝟰 (𝟏𝟏) 𝟓𝟗 𝟐𝟏 𝟎𝟎 համարով։