info@vardanants.am +374 (11) 59-21-00

Հոդվածներ

«Քաղցր պայքար»․ Շաքարային դիաբետի դեմ պայքարի օրն է
նոյեմբեր 14, 2023
«Քաղցր պայքար»․ Շաքարային դիաբետի դեմ պայքարի օրն է

Շաքարային դիաբետը էնդոկրին հիվանդություն է՝ պայմանավորված արյան մեջ գլյուկոզայի յուրացման խանգարմամբ, ինչի պատճառով առաջանում է գերշաքարություն՝ հիպերգլիկեմիա (արյան մեջ գլյուկոզայի քանակի կայուն բարձրացում)։

Դիաբետի հետևանքով կարող են առաջանալ տեսողության, սրտանոթային համակարգի, երիկամների ֆունկցիայի հետ կապված խնդիրներ, ոտքերի արյան շրջանառության խանգարումներ։

«Դիաբետի առաջացման գլխավոր գործոններից է ժառանգականությունը, սակայն որոշիչ դեր ունի նաև ապրելակերպն ու սննդակարգը։ Օրինակ՝ ճարպակալումը ռիսկի գործոն է և կարող է նպաստել երկրորդ տիպի շաքարային դիաբետի առաջացմանը», - նշում է էնդոկրինոլոգ Հասմիկ Մանուկյանը։

Տիպ 1 դիաբետի կլինիկական ախտանշաններն արտահայտվում են սուր, բուժումն իրականացվում է ինսուլինաթերապիայով։ Այն դրսևորվում է երեխաների և երիտասարդների մոտ։

Տիպ 2 դիաբետը հիմնականում զարգանում է հասուն տարիքում, ընդ որում, երկար տարիներ այն կարող է ընթանալ առանց ախտանշանների և հայտնաբերվել սքրինինգային հետազոտությունների ժամանակ։

Շաքարային դիաբետի ախտանշաններն են՝

  • չորություն բերանում
  • անհագ ծարավի զգացողություն
  • հաճախամիզություն
  • քաշի կորուստ կամ ավելացում:

Այս դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետին, քանի որ նախադիաբետային փուլում սննդակարգի անհրաժեշտ փոփոխությունը և ֆիզիկական ակտիվությունը կարող են կանխել շաքարային դիաբետի զարգացումը։

LOADING