[email protected]

Հոդվածներ

Դենսիտոմետրիա՝ օստեոպորոզի վաղ հայտնաբերում

հունիս 12, 2026
<p><span style="color:;"><strong>Դենսիտոմետրիա՝ օստեոպորոզի վաղ հայտնաբերում</strong></span></p>

Դենսիտոմետրիան ոսկրային հյուսվածքի խտությունը գնահատելու ոչ ինվազիվ հետազոտություն է, որի օգնությամբ՝

  • գնահատվում է ոսկրերի հանքային խտությունը,
  • ախտորոշվում է օստեոպորոզը,
  • վերահսկվում է նշանակված բուժման արդյունավետությունը։

Ի՞նչ է օստեոպորոզը

Օստեոպորոզը ոսկրային համակարգի հիվանդություն է, որի դեպքում ոսկրերը կորցնում են իրենց խտությունը, դառնում ավելի փխրուն և զգալիորեն մեծանում է կոտրվածքների վտանգը։

Ե՞րբ է անհրաժեշտ դենսիտոմետրիա կատարել

Կանխարգելիչ նպատակով

Հետազոտությունը խորհուրդ է տրվում, եթե առկա են հետևյալ ռիսկի գործոնները․

  • 65 և ավելի տարեկան կանայք,
  • 70 և ավելի տարեկան տղամարդիկ,
  • վաղ կամ հետդաշտանադադարային շրջան,
  • նստակյաց կենսակերպ,
  • անբավարար մարմնի քաշ,
  • կալցիումի և վիտամին D-ի ցածր մակարդակ,
  • հորմոնալ խանգարումներ,
  • էնդոկրին համակարգի հիվանդություններ,
  • մարսողական համակարգի հիվանդություններ,
  • ռևմատոլոգիական հիվանդություններ,
  • երիկամների հիվանդություններ,
  • հորմոնալ դեղամիջոցների երկարատև ընդունում։

Ախտորոշիչ նպատակով

Դենսիտոմետրիան ցուցված է, եթե առկա են․

  • մշտական ցավեր գոտկային շրջանում,
  • առանց ակնհայտ վնասվածքի առաջացած կոտրվածքներ,
  • հասակի նվազում 2–3 սմ և ավելի,
  • կեցվածքի խանգարում կամ ողնաշարի դեֆորմացիա։

Ինչպե՞ս է կատարվում հետազոտությունը

  • չի պահանջում հատուկ նախապատրաստություն,
  • անցավ և անվտանգ է,
  • տևում է մոտ 20 րոպե,
  • հնարավորություն է տալիս վաղ փուլում հայտնաբերել ոսկրային խտության նվազումը։

Հակացուցումներ

Դենսիտոմետրիան հակացուցված է՝

  • հղիներին,
  • մետաղական ոսկրային էնդոպրոթեզներ ունեցող անձանց։

Ոսկրերի առողջությունը պահպանելու և օստեոպորոզը վաղ հայտնաբերելու համար կարևոր է ժամանակին անցնել դենսիտոմետրիկ հետազոտություն։

📍 Հետազոտությունը հասանելի է «Վարդանանց» ՆԲԿ-ի Քոչար մասնաճյուղում՝ Երևան, Հրաչյա Քոչար 35/1։ 📞 Հեռախոս՝ 012 59 21 00։

LOADING