info@vardanants.am +374 (11) 59-21-00

Հոդվածներ

«Հաղորդակցման հմտություններ»․ դասընթաց գործընկեր բժիշկների համար

հուլիս 18, 2024
<p><span style="color:;">«<strong>Հաղորդակցման հմտություններ</strong>»<strong>․ դասընթաց գործընկեր բժիշկների համար</strong></span></p>

Լավագույն բուժումը սկսվում է ճիշտ շփումից

Ինչպես սկսել բուժառուի հետ խորհրդատվությունը՝ բա՞ց, թե փակ հարցերով։ Պարզվում է, զրույցը սկսելու լավագույն միջոցը բժշկի կողմից տրվող բաց հարցերն են։

Այս և հաղորդակցության կարևոր այլ հմտությունների մասին էր «Վարդանանց» - ի թերապևտ Սալոմե Դավթյանի դասախոսությունը Գեղարքունիքի մարզի տարբեր բժշկական կենտրոնների բուժաշխատողների, առավելապես՝ թերապևտների և ընտանեկան բժիշկներ համար։

Ուշադիր ունկնդրում, կարեկցանք և փոխըմբռնում՝ սրանք այն հիմնական թեմաներն էին, որոնք քննարկվեցին դասընթացի ժամանակ։

«Այս հմտությունները շատ կարևոր են բուժառուների հետ վստահելի հարաբերություններ ստեղծելու համար։ Երբ նրանք զգում են, որ իրենց կարծիքն ու զգացմունքները հաշվի են առնվում, ավելի են հակված հետևելու բժշկի առաջարկներին ու խորհուրդներին» , - իր խոսքում կարևորեց Սալոմե Դավթյանը։

LOADING