Հոդվածներ
«Վարդանանց»-ում բացվել է ցերեկային ստացիոնարը

Մեր բժշկական կենտրոնի ցերեկային ստացիոնարն արդեն ընդունում է իր առաջին այցելուներին։
Ի՞նչ է ցերեկային ստացիոնարը
Այստեղ Դուք ստանում եք անհրաժեշտ հիվանդանոցային բուժում և խնամք, բայց չեք գիշերում հիվանդանոցում։ Ցերեկային ստացիոնարը նախատեսված է այն դեպքերի համար, երբ անհրաժեշտ է դեղերի ընդունման հսկողություն, ներարկումներ, այդ թվում՝ ներերակային կաթիլային, մասնագիտական միջամտություն՝ ամբողջ օրվա ընթացքում: Միաժամանակ կազմակերպվում են անհրաժեշտ հետազոտությունները։
Ինչո՞ւ ընտրել ցերեկային ստացիոնարը
Ժամանակի խնայողություն
Կարող եք խուսափել տնից երկարատև բացակայելուց և երեկոյան վերադառնալ Ձեր առօրյա կյանքին, Ձեզ հարազատ միջավայր։
Ֆինանսական խնայողություն
Ցերեկային ստացիոնարը 24-ժամյա հոսպիտալացման այլընտրանքն է՝ ավելի քիչ ծախսերով (զերծ եք մնում հիվանդանոցի գիշերակացի վճարումից)։
Անհատական մոտեցում
Ցերեկային ստացիոնարին կցված բժշկի կողմից կազմվում է բուժման անհատական պլան՝ ելնելով Ձեր կարիքներից։
Ցերեկային ստացիոնարը գտնվում է կենտրոնական մասնաճյուղի (Վարդանանց 18/1) երկրորդ հարկում՝ հարմարավետ սենյակներում։
Մեզ հետ կարող եք կապ հաստատել +𝟑𝟕𝟒 (𝟏𝟏) 𝟓𝟗 𝟐𝟏 𝟎𝟎 հեռախոսահամարով։