Հոդվածներ

«Երբեք չեմ մոռանա այն օրը, երբ հեռախոսազանգ ստացա և իմացա, որ հերթական բուժզննման ընթացքում ընկերուհուս մոտ կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվել ։ Ապա սկսվեց հիվանդության դեմ պայքարի ծանր շրջանը։ Բարեբախտաբար, հիվանդությունը սկզբնական փուլում էր հայտնաբերվել, և բուժումը դրական արդյունք տվեց։ Նա հաղթահարեց քաղցկեղը», – պատմում է տիկին Անահիտը (անունը փոխված է)։
Սա այն եզակի դեպքերից է, երբ ժամանակին բժշկի դիմելու շնորհիվ երանելի արդյունք ապահովվեց։
Այդ հեռախոսազանգն է պատճառը, որ տիկին Անահիտն այլևս չի հետաձգում բժշկի մոտ այցը և տարին մեկ անգամ անպայման բուժզննում է անցնում։
«Մեկ տարվա ընթացքում մեկուկես ժամ բժշկի մոտ, ու հանգիստ ապրում եմ »։
«Տարեկան բուժզննում անցնող 3 այցելուից մեկի մոտ հայտնաբերվում են վահանաձև գեղձի հետ կապված հիվանդություններ, այդ թվում՝ չարորակ բնույթի հանգույցներ։ Շատ հաճախ են հայտնաբերվում նաև արգանդի միոմաներ, և այս բոլոր դեպքերում մարդիկ հիմնականում գանգատներ չեն ունենում»,- ներկայացնում է «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի սոնոգրաֆիստ Հերմինե Պողոսյանը։
Երկար և առողջ ապրելու համար «Վարդանանց»–ն առաջարկում է տարին մեկ անգամ ընդհանուր բուժզննում անցնել, առավելապես այն դեպքում, երբ Ձեզ լիարժեք առողջ եք զգում։ Այդ նպատակով մշակվել է «Ճանաչիր քեզ» փաթեթը, որում ներառված հետազոտությունները հնարավորություն են տալիս հիվանդությունները հայտնաբերել այն ժամանակ, երբ դրանց բուժման հնարավորություններն ավելի շատ են։