Հոդվածներ
Սուր վնասվածք և սալջարդ․ վերականգնումը պետք է սկսել առանց սպասելու
Սուր վնասվածք և սալջարդ․ վերականգնումը պետք է սկսել առանց սպասելու
Թարմ վնասվածքների և սալջարդերի դեպքում շատերը պարզապես նախընտրում են սպասել, մինչև անհարմարությունն ինքնուրույն անցնի։ Չիմանալով,որ վերականգնման փուլում կարևոր է հենց սկզբից ճիշտ միջամտելը։ Այդպիսի դեպքերում կիրառվող ժամանակակից ֆիզիոթերապևտիկ մեթոդներից է կրիոձայնային թերապիան։
Ե՞րբ է կիրառվում կրիոձայնային թերապիան
Կրիոձայնային թերապիան կիրառվում է թարմ վնասվածքների և սալջարդերի դեպքում, հատկապես այն ժամանակ, երբ կարևոր է հնարավորինս շուտ աջակցել հյուսվածքների վերականգնմանը և նվազեցնել անհարմարությունը։ Այս մեթոդը կիրառվում է նաև այլ խնդիրների դեպքում, այդ թվում՝ կրնկախթանի, էպիկոնդիլիտի, դաստակային թունելի համախտանիշի և նմանատիպ վիճակների ժամանակ։
Ինչո՞ւ է կարևոր ժամանակին սկսել
Վերականգնման արդյունավետությունը մեծապես կախված է նրանից, թե որքան ժամանակին է սկսվում ճիշտ ընտրված ֆիզիոթերապիան։ Ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրան օգնում է բարելավել հյուսվածքների ֆունկցիոնալ վիճակը, թեթևացնում անհարմարությունը և նպաստում ակտիվ կյանքին ավելի արագ վերադարձին։
Վերականգնողաբանի խորհրդատվության համար զանգահարեք 010 59 21 00