Հոդվածներ
Կրծքագեղձի առողջության պահպանում՝ ճշգրիտ և նուրբ լուծումներով
Կրծքագեղձի առողջության պահպանում՝ ճշգրիտ և նուրբ լուծումներով
Ամեն ինչ սկսվում է մեկ հարցից՝ «իսկ եթե՞...»
Այդ հարցին «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում պատասխանում են ժամանակակից բժշկության հնարավորություններով՝ գերճշգրիտ հետազոտություններով և նուրբ վակումային միջամտություններով։
Կրծքագեղձի առողջության հարցում կարևոր է արագ, ճշգրիտ և խնայող մոտեցումը։ «Վարդանանց» -ում իրականացվող մամոգրաֆիկ ժամանակակից հետազոտություններով ապահովվում է հստակ պատկեր, իսկ անհրաժեշտության դեպքում կատարվում է վակումային բիոպսիա։ Նուրբ և արդյունավետ այս մեթոդը հնարավորություն է տալիս հյուսվածքային նմուշը վերցնել փոքրիկ անցքով։
Մեթոդի կարևոր առավելությունն այն է, որ միջամտությունը կատարվում է առանց մեծ կտրվածքի, արտահայտված սպի չի գոյանում, և վերականգնումն ընթանում է ավելի արագ ու առանց խնդիրների։
«Վակումային բիոպսիան թույլ է տալիս բարձր ճշգրտությամբ գնահատել փոփոխությունը՝ միաժամանակ ապահովելով կնոջ համար հնարավորինս նուրբ և խնայող մոտեցում»,- նշում է մամոլոգիական ծառայության ղեկավար
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն — գերճշգրիտ մոտեցում, նուրբ լուծումներ, վստահելի արդյունք։
Մամոլոգի խորհրդատվության համար զանգահարեք 010 59 21 00