Հոդվածներ
«Քոչար» մասնաճյուղի ղեկավար է նշանակվել Իրինա Հարությունյանը
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Վարդանանց»-ի Քոչար մասնաճյուղի ղեկավար է նշանակվել բժշկուհի Իրինա Հարությունյանը։ Նրա ղեկավարությամբ մեր մասնաճյուղը պատրաստ է բուժման և սպասարկման մեր որակը հասանելի դարձնել ավելի շատ մարդկանց Երևանում։
Ի՞նչ ծառայություններ կարող եք ստանալ «Վարդանանց»-ի Քոչար մասնաճյուղում
Դուք կարող եք տարեկան բուժզննումներն ամբողջ ծավալով անցնել Քոչար մասնաճյուղում՝
- առանց հերթի
- լավագույն սարքավորումներով հագեցած կաբինետներում
- առաջատար մասնագետների մոտ։
Քոչար մասնաճյուղում է գործում նաև մեր մամոլոգիական բաժանմունքը, ինչպես նաև վերականգնողական ծառայությունը։
Իսկ շուտով կարող եք Քոչար մասնաճյուղն ընտրել նաև որպես տեղամասային պոլիկլինիկա և օգտվել պետության կողմից տրամադրվող անվճար ծառայություններից՝ Ձեր թաղամասում։
Մեր հասցեն՝ Հր․Քոչար 35/1
Հեռախոս՝ +𝟑𝟕𝟒 (𝟏𝟏) 𝟓𝟗 𝟐𝟏 𝟎𝟎