Հոդվածներ
Երբ բժիշկներն են մարդու համար, և ոչ թե մարդը՝ բժիշկների
Արագ և հարմար լուծում՝ որակյալ բժշկական օգնություն ստանալու համար, որի անունն է`
Բոնուս Ասիսթանս
Պատկերացրեք, որ բժշկական օգնությունը Ձեզ հասնում է նույնքան հեշտությամբ ու արագ, որքան մեծանում են հարևանների երեխաները։
Սա երազանք չէ, այլ իրականություն։ Արդեն: Վերջապես:
Ի՞նչ խնդիրներ է լուծում բժշկական լոգիստիկան․ այս մասին էր «Վարդանանց»-ի թոքաբան Անահիտ Գևորգյանի դասախոսությունը Գեղարքունիքի մարզի գործընկեր բժիշկների համար։
- Հասկանալ խնդիրը
- բացահայտել եզակի այն մասնագետին, որն այդ խնդիրը լավագույնս կլուծի
- պայմանավորվել և գրանցել նրա մոտ
- անհրաժեշտության դեպքում ուղեկցել
- հոգալ դեղերի ձեռքբերման մասին՝ կեղծիքները բացառելու համար
- կազմակերպել ներարկումներն ու անհրաժեշտ այլ պրոցեդուրաներ
- անհրաժեշտության դեպքում թարգմանել բժշկական փաստաթղթերը և ներկայացնել արտասահմանյան բժշկական կենտրոններ
- բազմաթիվ այլ գործառույթներ, որոնք փորձում են կատարել հիվանդի բարեկամները, որքանով որ կարողանում են...
«Մենք ձգտում ենք ապահովել, որ բուժառուներն անհրաժեշտ բուժօգնությունն ու խնամքը ստանան ժամանակին և ամբողջ ծավալով։ Բժշկական լոգիստիկան առանցքային դերակատարում ունի այս նպատակին հասնելու համար, և մենք եկել ենք կիսելու մեր գիտելիքներն ու փորձը Ձեզ հետ»,-ասաց դասընթացը վարող Անահիտ Գևորգյանը:
Օրինակ՝ բուժառուին անհրաժեշտ է այցելությունների գրանցում բուժհաստատություններում, ուղեկցում կամ երկրորդ կարծիք՝ լուծումը բժշկական լոգիստիկան է և, մասնավորապես՝ Բոնուս Ասիսթանս ընկերությունը։
Հենց այդ նպատակով է «Վարդանանց»-ում հիմնադրվել Բոնուս Ասիսթանս ծառայությունը, որը կոչված է լուծելու այցելուների լոգիստիկ խնդիրները։
Բոնուս Ասիսթանսը բուժառուներին առաջարկում է՝
- բժշկական ծառայությունն իրականացնող օղակի ընտրություն
- անհատականացված, արագ և թիրախային բուժօգնություն
- ծախսերի օպտիմալացում
- հեռաբժշկություն
- տնային այց
- փաստաթղթերի թարգմանություն
- երկրորդ կարծիք։
Բժիշկներին առաջարկում է՝
- անհրաժեշտ հետազոտությունների արագ իրականացում
- վարման ընթացքի վերահսկում
- կոնսիլիումներ։
Բոնուս Ասիսթանսի ծառայությունները պատվիրելու համար անհրաժեշտ է զանգահարել 041 470032 համարով։