Հոդվածներ
Հաղորդագրություն՝ «Վարդանանց» ՆԲԿ-ի պարտատոմսերի տեղաբաշխման վերաբերյալ

Ուրախ ենք տեղեկացնել, որ թողարկումից ընդամենը 11 օր անց ավարտեցինք «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի («Վարդանանց» ՆԲԿ) կողմից թողարկված
1 միլիարդ ՀՀ դրամի ամբողջ թողարկումն լիովին բաժանորդագրվել է՝ ներգրավելով թե՛ մանրածախ ներդրողների (100,000-ից մինչև 100 միլիոն ՀՀ դրամի), թե՛ ինստիտուցիոնալ ներդրողների, ներառյալ երկու կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներ՝ C-Quadrat Ampega-ն և Amundi-ACBA-ն, որոնք միասին ձեռք են բերել ընդհանուր ծավալի մոտ մեկ երրորդը։
Պարտատոմսերի թողարկումը և տեղաբաշխումը իրականացվել է Կոնվերս Բանկի հետ համագործակցությամբ` ապահովելով գործընթացի անխափան և պրոֆեսիոնալ կազմակերպումը։
Շնորհավորում ենք մեր թիմին, գործընկերներին, հաճախորդներին և ներդրողներին այս կարևոր ու նշանակալի ձեռքբերման կապակցությամբ։ Սա ՎԱՐԴԱՆԱՆՑ ապրանքանիշի նկատմամբ ունեցած վստահության և շուկայի՝ մեր երկարաժամկետ տեսլականին ու ռազմավարական ուղղությանը հավատի հաստատում է։
Մենք մնում ենք հավատարիմ Հայաստանի առողջապահական ոլորտի զարգացմանն ուղղված ներդրումների կատարմանը, ժամանակակից տեխնոլոգիաների և նորարարական մոտեցումների կիրառման խթանմանը ՝ մեր քաղաքացիների առողջությունը և բարեկեցությունը բարելավելու համար։
Շարունակեք հետևել թարմացումներին՝ առաջիկայում սպասվում է է՛լ ավելին։