info@vardanants.am

Հոդվածներ

Վարդանանցը թողարկել է կորպորատիվ պարտատոմսեր

ապրիլ 02, 2025
<p>Վարդանանցը թողարկել է կորպորատիվ պարտատոմսեր</p>

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը Ձեր ուշադրությանն է ներկայացնում «Վարդանանց» ՆԲԿ-ի կողմից թողարկված՝ 3 տարի ժամկետով, տարեկան 12% եկամտաբերությամբ պարտատոմսեր:

Սա Հայաստանում առաջին դեպքն է, երբ բժշկական հաստատությունը դուրս է գալիս ֆոնդային բորսա և ներգրավում է ֆինանսավորում` կապիտալի շուկայում։

Վարդանանցի բաժնետերերը՝ ի դեմս Լ. Ալթունյանի, Ա. Մելիքսեթյանի և «Ամբեր Կապիտալ» ներդրումային հիմնադրամի, որի հիմնադիր բաժնետերեր են հանդիսանում Եվրամիությունը և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ), ամենայն բծախնդրությամբ են մոտեցել այս գործարքն առավել հուսալի և ներդրողների համար շահավետ դարձնելու համար:

«Մենք անկեղծորեն հետաքրքրված ենք հնարավորինս լայն շրջանակի ներդրողներ ներգրավելու համար, որպեսզի ավելի արագ տեմպերով ապահովենք Վարդանանցի զարգացումը: 2025 – 2028 թվականներին, բացի 3 տեսլա հզորությամբ գերժամանակակից ՄՌՏ (MRT) սարքավորման ձեռքբերման նախագծից, ֆինանսավորումը ուղղվելու է մարդկային ռեսուրսի, բուժական և թվային տեխնոլոգիաների զարգացմանը։

Դրանց շարքում են արհեստական բանականության կողմից բուժման որակի վերահսկման, հաճախորդների գոհունակության մշտադիտարկման, ռադիոլոգիական և լաբորատոր հետազոտությունների արդյունքների վերաբերյալ «երկրորդ կարծիքի» տրամադրման նախագծերը։ Նախատեսում ենք նաև ժամանակակից տեխնոլոգիաներով ուսումնական մոդուլների պատրաստում՝ կիրառելով «Վարդանանց»-ում մշակված և տարեկան թարմացվող շուրջ 400 կլինիկական գործելակարգերը: Որպես արդյունք՝ սպասարկվող բուժառուների թվի ավելացում՝ ավելի քան 2 անգամ»,- նշում է «Վարդանանց»-ի գլխավոր տնօրեն Լևոն Ալթունյանը:

Ինչպես ձեռք բերել՝

Թողարկման և տեղաբաշխման մանրամասներին, ծրագրային ազդագրի վերջնական պայմաններին կարելի է ծանոթանալ այստեղ։

LOADING