[email protected]

Հոդվածներ

90 րոպե՝ մեծ փոփոխության մեկնարկի համար

օգոստոս 26, 2026
<p>90 րոպե՝ մեծ փոփոխության մեկնարկի համար</p>

Մոտավորապես 60–90 րոպե կարող է տևել ամենատարածված բարիատրիկ վիրահատություններից մեկը՝ ստամոքսի փոքրացման վիրահատությունը՝ թևային ռեզեկցիան (sleeve gastrectomy)։

Բայց բարիատրիկ վիրահատության դեպքում րոպեները պատմության միայն սկիզբն են։

Իսկ հետո՝ փոփոխությունների երկար ճանապարհ։

Ե՞րբ կարող է բարիատրիկ վիրահատությունը ճիշտ ընտրություն լինել

Առաջին կողմնորոշիչներից մեկը BMI-ն՝ մարմնի զանգվածի ինդեքսն է։

Բարիատրիկ վիրահատությունը կարող է դիտարկվել, եթե՝

  • BMI-ն 40 և ավելի է,
  • BMI-ն 35–39.9 է և առկա են ճարպակալման հետ կապված ուղեկցող հիվանդություններ՝ օրինակ՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում, քնի ապնոէ և այլն,
  • որոշ դեպքերում՝ նաև BMI 30–34.9-ի դեպքում, հատկապես նյութափոխանակային հիվանդությունների առկայության և ոչ վիրաբուժական մեթոդներով բավարար արդյունքի բացակայության դեպքում։

Ինչպե՞ս հաշվարկել Ձեր BMI-ն՝ այստեղ։

Եթե երկար ժամանակ փորձում եք նվազեցնել քաշը սննդակարգի, ֆիզիկական ակտիվության կամ այլ մեթոդների միջոցով, սակայն արդյունքը բավարար կամ կայուն չէ, արժե իրավիճակը քննարկել մասնագետի հետ։

Կարևոր է․ BMI-ն միայն կողմնորոշիչ է։ Վիրահատության անհրաժեշտությունը որոշվում է բժշկական գնահատումից հետո՝ հաշվի առնելով ընդհանուր առողջական վիճակը, ուղեկցող հիվանդությունները և այլ գործոններ։

Ի՞նչ է փոխվում վիրահատությունից հետո

Բարիատրիկ վիրահատության նպատակը միայն կշեռքի վրա ավելի փոքր թիվ տեսնելը չէ։

Իրական փոփոխությունը սկսվում է այն պահին, երբ փոխվում է ոչ միայն քաշը, այլ նաև առօրյան՝ սնվելու ձևը, շարժունակությունն ու ինքնազգացողությունը։

Վիրահատությունից հետո՝

  • սննդակարգը փոխվում է փուլ առ փուլ,
  • սննդի ընդունվող քանակը նվազում է,
  • ֆիզիկական ակտիվությունն ավելացվում է աստիճանաբար,
  • քաշի նվազումը շարունակվում է ամիսների ընթացքում,
  • անհրաժեշտ է հետագա բժշկական հսկողություն։

Եթե մտածում եք բարիատրիկ վիրահատության մասին, առաջին քայլը պարզելն է՝ արդյո՞ք այն ճիշտ տարբերակ է հենց Ձեզ համար։

Բարիատրիկ վիրաբույժի խորհրդատվության համար զանգահարեք՝ 📞 012 59 21 00