info@vardanants.am

Հոդվածներ

Բարիատրիկ վիրահատություն՝ առողջ կյանքի նոր սկիզբ Վարդանանցում

սեպտեմբեր 25, 2025
<p><strong>Բարիատրիկ վիրահատություն՝ առողջ կյանքի նոր սկիզբ Վարդանանցում</strong></p>

Ավելորդ քաշը միայն արտաքին տեսքի խնդիր չէ։ Այն հաճախ ուղեկցվում է առողջական լուրջ խնդիրներով՝ շաքարային դիաբետով, հիպերտոնիայով, հոդացավերով և նույնիսկ քնի խանգարումներով։ Այս ամենի պայմաններում բարիատրիկ վիրահատությունը դառնում է հազարավոր մարդկանց համար առողջ կյանքի նոր սկիզբ՝ վերադարձնելով կյանքի որակն ու ինքնավստահությունը։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում ստամոքսի փոքրացման կամ բարիատրիկ վիրահատությունը կատարվում է բացառապես բուժառուի առողջությունը վերականգնելու նպատակով։

Ոչ թե պլաստիկ, այլ բժշկական միջամտություն

Վիրաբուժական ծառայության ղեկավար Հակոբ Շմավոնյանի խոսքով՝ այս միջամտությունը երբեք չպետք է շփոթել պլաստիկ կամ շտկող վիրահատությունների հետ․

«Մեր վիրահատությունները կատարվում են մարսողական տրակտի վրա՝ կոնկրետ ցուցումով և ճարպակալում ունեցող անձանց դեպքում»։

Ի՞նչ արդյունքների կարելի է սպասել

Վիրահատությունից հետո առաջին տարվա ընթացքում բուժառուները կորցնում են ավելորդ քաշի մինչև 70%-ը։

«Եթե, օրինակ, անհատն ունի 70 կգ ավել քաշ, ապա վիրահատությունից հետո 6 ամսից մինչև մեկ տարվա ընթացքում նա կորցնում է այդ քաշի մոտ 70 տոկոսը։ Մնացած արդյունքը արդեն կախված է կենսակերպից ու առողջ սովորություններից», -նշում է բարիատրիկ վիրաբույժ Հակոբ Շմավոնյանը։

Ո՞ւմ է ցուցված

Բարիատրիկ վիրահատությունը ցուցված է այն մարդկանց, որոնց մարմնի զանգվածի ինդեքսը գերազանցում է 35-ը, հատկապես, եթե առկա են ուղեկցող հիվանդություններ։

Արագ վերականգնում՝ երկարաժամկետ արդյունքով

Վիրահատությունը կատարվում է լապարոսկոպիկ եղանակով, ինչը նշանակում է՝ փոքր կտրվածքներ, նվազագույն ցավ և արագ վերականգնում։ Արդյունքում՝

  • կարգավորվում է արյան ճնշումը,
  • նվազում են հոդացավերը,
  • բալանսավորվում է արյան շաքարը,
  • բարելավվում է շարժունակությունը և կյանքի որակը։

Բարիատրիկ վիրահատությունը «Վարդանանց»-ում ոչ միայն քաշի նվազեցման, այլ առողջության վերականգնման ուղի է։

LOADING