Հոդվածներ
Բարիատրիկ վիրահատությունը՝ Քրիստինայի նոր կյանքի սկիզբ
Քրիստինա Սարգսյանի՝ ավելորդ քաշի դեմ ավելի քան 10 տարի տևած պայքարը հասավ իր վերջնակետին։ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում իրականացված բարիատրիկ (ստամոքսի փոքրացում) վիրահատությունից հետո նա սկսեց կյանքի նոր փուլ՝ ավելի թեթև, առողջ և ինքնավստահ։
Քրիստինան պատմում է, որ տարիներ շարունակ փորձել է նիհարել տարբեր մեթոդներով՝ դիետաներ, ֆիզիկական ակտիվություն և այլ մոտեցումներ, սակայն արդյունքները եղել են կարճատև կամ չեն պահպանվել։ Վերջին մեկ տարում նա սկսել է լրջորեն մտածել բարիատրիկ վիրահատության մասին։
«Վարդանանց»-ում իրականացված վիրահատությունից ընդամենը երկու շաբաթ անց Քրիստինան արդեն կորցրել է 11 կգ, և քաշի նվազման գործընթացը շարունակվում է բժիշկների հսկողությամբ և անհատական սննդակարգի պահպանմամբ։
🎥 Կից տեսանյութում Քրիստինան պատմում է իր որոշման և առաջին արդյունքների մասին։
Բարիատրիկ վիրաբույժի խորհրդատվության համար՝ զանգահարեք +374 (10) 59-21-00։
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն
Երբ բժշկությունը դառնում է ցանկալի փոփոխության սկիզբ։