Հոդվածներ
Բարիատրիկ վիրահատություն՝ չափելի արդյունք և կյանքի որակի բարելավում
Բարիատրիկ վիրահատություն՝ չափելի արդյունք և կյանքի որակի բարելավում
Այս պատմությունը միայն քաշի նվազման մասին չէ։ Այն բժշկական ճիշտ որոշման, թիմային աշխատանքի և պացիենտի կյանքի որակի իրական փոփոխության օրինակ է։
Վիրաբույժ Հակոբ Շմավոնյանի իրականացրած բարիատրիկ (ստամոքսի փոքրացման) վիրահատությունից հետո պացիենտը նիհարել է շուրջ 80 կգ։
Բարիատրիկ վիրահատությունը ցուցված է այն դեպքերում, երբ ավելորդ քաշը դառնում է առողջական լուրջ խնդիր, իսկ քաշի նվազեցման պահպանողական մեթոդները բավարար արդյունք չեն տալիս։ Այն կարող է դիտարկվել, երբ մարմնի զանգվածի ինդեքսը՝ BMI-ը 35 և ավելի է՝ ուղեկցող հիվանդությունների առկայությամբ։ Շատ դեպքերում ճարպակալումն ուղեկցվում է նաև շաքարային դիաբետով, զարկերակային գերճնշմամբ, քնի ապնոեով, հոդացավերով, լյարդի ճարպակալմամբ և նյութափոխանակային այլ խանգարումներով։
Վիրահատության նպատակն է ոչ միայն քաշի նվազեցումը, այլ նաև ճարպակալման հետ կապված առողջական ռիսկերի նվազումը, շարժունակության բարելավումը և կյանքի որակի բարձրացումը։
«Վարդանանց» բժշկական կենտրոնում վիրահատությունն իրականացվում է ժամանակակից լապարոսկոպիկ մեթոդով՝ նախնական հետազոտություններից և մասնագիտական խորհրդատվությունից հետո։
Փոփոխությունը սկսվում է մասնագիտական խորհրդատվությունից․ գրանցվեք վիրաբույժի խորհրդատվության։
Հեռ․՝ 010 59 21 00