Հոդվածներ
«Վարդանանց»-ը հյուրընկալել էր սրտաբան Վիկտոր Տեր-Գրիգորյանին
«Վարդանանց»-ում կազմակերպված հերթական մասնագիտական քննարկման թեման զարկերակային գերճնշումն էր։
Երևանի Մ․Հերացու անվան պետական բժշկական համալսարանի սրտաբանության ամբիոնի դոցենտ Վիկտոր Տեր-Գրիգորյանը բժիշկներին ներկայացրեց հիպերտոնիա հիվանդության բուժման նոր մոտեցումները` հիմնվելով 2023-2024թթ․ բժշկական ոլորտի նորությունների վերլուծության վրա։ Սրտաբանն անդրադարձավ հիպերտոնիա հիվանդության ախտորոշմանը, ախտաբանական ընթացքին և կանանց ու տղամարդկանց բուժման տարբեր մոտեցումներին։
Եղան նաև քննարկումներ՝ բժիշկները բանախոսի հետ անդրադարձան նաև սրտի իշեմիկ հիվանդության ընթացքի տարբեր մոդելներին ու բուժման եղանակներին։