info@vardanants.am +374 (11) 59-21-00

Հոդվածներ

«Վարդանանց»-ը հյուրընկալել է անեսթեզիոլոգների եւ ինտենսիվ թերապեւտների հայկական միությանը
հունիս 19, 2023
«Վարդանանց»-ը հյուրընկալել է անեսթեզիոլոգների եւ ինտենսիվ թերապեւտների հայկական միությանը

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում տեղի ունեցավ Անեսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միության տարեվերջյան ընդհանուր ժողովը։ Միության նախագահ Արմեն Վարոսյանը, ամփոփելով տարին, նշեց, որ միությունն այժմ ունի 192 անդամ, որից 24-ը մարզերից են և արտասահմանից։

Անցնող տարին կարևոր է եղել համագործակցությունների ընդլայնման և նոր կապերի հաստատման գործում։ Համագործակցել են ՀՀ առողջապահության նախարարության, Հայկական բժշկական ասոցիացիայի, Անեսթեզիոլոգների և ինտենսիվ թերապիայի եվրոպական միության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ։ Միության անդամներից Արաքսյա Մանուկյանը մասնակցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ԱՄՆ-ում կազմակերպած վերապատրաստման դասընթացին։ Նա ընդգծեց, որ այդ գիտելիքները և փորձն անգնահատելի են հատկապես պատերազմող երկրի բժշկի համար։

Մասնագիտական խնդիրների քննարկման նպատակով 2022 թվականին Անեսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միությունը կազմակերպել է տարբեր սեմինարներ և գիտաժողովներ։

Տարին ամփոփելուց հետո քննարկվեց միության նախագահի կողմից ներկայացված 2023 թվականի ծրագրերի նախագիծը։

«Վարդանանց»-ը շարունակաբար համագործակցում է մասնագիտական հասարակական միությունների հետ։

LOADING