Հոդվածներ
դեկտեմբեր 13, 2023
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի սրտաբանական ծառայությունը համալրվել է տրեդմիլ հետազոտության նոր սարքով:
𝗚𝗘 գերմանական արտադրության սարքը լավագույններից մեկն է համարվում։
Այն Ձեր սրտի աշխատանքը վերլուծում է շարժուղու վրա վազքի ընթացքում: Հետևաբար, հետազոտության եկեք քայլելու համար նախատեսված հարմարավետ հագուստով և կոշիկով:
Իր տեխնոլոգիական լուծումների շնորհիվ սարքն ապահովում է գերճշգրիտ արդյունք և օգնում բժշկին կատարել ախտորոշում, ընտրել բուժման առավել արդյունավետ եղանակը։
Տրեդմիլ թեստը նախատեսված է՝
- սրտի իշեմիկ հիվանդությունների վաղաժամ ախտորոշման
- սրտի անոթների ստենտավորում կամ շունտավորում անցած հիվանդների շարունակական հսկողության
- սրտի առիթմիայի որոշ տեսակների ախտորոշման
- մարզիկների և ոչ միայն մարզիկների մոտ ֆիզիկական ակտիվության տանելիության որոշման համար։
Զանգահարեք +𝟯𝟳𝟰 𝟭𝟭 𝟱𝟵 𝟮𝟭 𝟬𝟬 համարով և գրանցվեք հետազոտվելու համար։