[email protected]

Հոդվածներ

Որովայնի ցավ․ ե՞րբ է պետք դիմել վիրաբույժի

օգոստոս 17, 2026
<p>Որովայնի ցավ․ ե՞րբ է պետք դիմել վիրաբույժի</p>

«Կանցնի»․ որովայնի ցավի դեպքում սա ամենատարածված միտքն է։

Բայց ոչ բոլոր ցավերն են այնպիսին, որոնց դեպքում կարելի է պարզապես սպասել։ Երբեմն կարևոր է ուշադրություն դարձնել ոչ միայն ցավի ուժգնությանը, այլ նաև՝ որտեղ է այն տեղակայված, որքան է տևում և ինչ ախտանիշներ են ուղեկցում։

Որովայնի ո՞ր ցավերի դեպքում դիմել վիրաբույժի

Բժշկի դիմելը հետաձգել պետք չէ, եթե՝

  • ցավը չի անցնում,
  • աստիճանաբար ուժեղանում է,
  • կենտրոնանում է որովայնի աջ ստորին հատվածում,
  • ուղեկցվում է ջերմությամբ,
  • կա սրտխառնոց կամ փսխում,
  • որովայնը լարված կամ շատ փքված է։

Այսպիսի ախտանիշները կարող են հանդիպել ապենդիցիտի, լեղապարկի բորբոքման, աղիքային անանցանելիության, ճողվածքի բարդացման և այլ վիճակների դեպքում։

Վիրաբույժի դիմելը դեռ չի նշանակում վիրահատություն: Վիրաբույժը նախ գնահատում է վիճակը, պարզում որովայնի ցավի հնարավոր պատճառը և որոշում՝ ինչ հետազոտություններ կամ բուժում են անհրաժեշտ։

Ախտորոշումը հստակեցնելու համար կարող են նշանակվել լաբորատոր և գործիքային հետազոտություններ, այդ թվում՝ ՀՏ։ Եթե որովայնի ցավը չի անցնում կամ ուժեղանում է, բժշկի այցը հետաձգել պետք չէ։

«Վարդանանցում» հնարավոր է ստանալ վիրաբույժի խորհրդատվություն, անցնել անհրաժեշտ հետազոտություններ, այդ թվում՝ համակարգչային տոմոգրաֆիա (CT), իսկ ցուցման դեպքում՝ նաև վիրահատական բուժում։

LOADING