Հոդվածներ
«Վարդանանց»-ի թիմին է միացել մանկաբարձ-գինեկոլոգ Շահանե Առուստամյանը
«Լինել գինեկոլոգ, նշանակում է մասնակիցն ու ականատեսը լինել ամենամեծ հրաշքի՝ մարդու լույս աշխարհ գալուն, աջակցել կանանց՝ պահպանելու իրենց առողջությունը կյանքի տարբեր փուլերում»։ Իր մասնագիտությունն այսպես է նկարագրում մեր մեծ թիմի նոր անդամը։
Շահանե Առուստամյանը Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետն ավարտելուց հետո մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտացումը ստացել է՝ ավարտելով Մոսկվայի Պիրոգովի անվան Ռուսաստանի ազգային գիտահետազոտական ինստիտուտի օրդինատուրան։
Աշխատել է Մոսկվայի Պիրոգովի անվան թիվ 1 քաղաքային հիվանդանոցում։
Մասնագիտացած է վիրաբուժական գինեկոլոգիայում։ Աշխատում է ժամանակակից էնդոսկոպիկ մեթոդներով։ Կատարում է լապարոսկոպիկ վիրահատություններ, հիստերոսկոպիա։
Գինեկոլոգի մոտ խորհրդատվության համար զանգահարեք +𝟯𝟳𝟰 (𝟏𝟏) 𝟓𝟗 𝟐𝟏 𝟎𝟎 համարով և գրանցվեք։