info@vardanants.am +374 (11) 59-21-00

Հոդվածներ

Մեր թիմի նոր անդամները

հունվար 18, 2024
<p><strong>Մեր թիմի նոր անդամները</strong></p>

Ուրախությամբ հայտնում ենք, որ մեր թիմին են միացել նյարդաբան Սյունե Միրզախանյանը և մաշկավեներաբան Լուսինե Ամիրխանյանը։

Նյարդաբան Սյունե Միրզախանյանը Երևանի Մ․Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետն ավարտելուց հետո նյարդաբանի մասնագիտացումը ստացել է՝ ավարտելով ՀՀ ԱՆ Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի օրդինատուրան։

Դասավանդում է «Էրեբունի» բժշկական ակադեմիայում։

Մաշկավեներաբան Լուսինե Ամիրխանյանն ավարտել է Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետը։ Մաշկասեռավարակաբանի մասնագիտացումը ստացել է նույն համալսարանի օրդինատուրայում։

Աշխատել է ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում։

LOADING