Հոդվածներ
Շուտով՝ ֆիզիոթերապիայի ծառայությունը կգործի նաև «Քոչար» մասնաճյուղում
հունվար 15, 2024
«Վարդանանց»-ի Քոչար (35/1) մասնաճյուղում ծառայություններն ընդլայնվում են։ Շուտով այստեղ ևս կարող եք ֆիզիոթերապևտիկ բուժում ստանալ։ Այդպիսով, վերականգնողական մեր ծառայությունն այստեղ կմատուցի ամբողջական բուժում՝ ներառելով կինեզոթերապևտիկ և ֆիզիոթերապևտիկ բուժական միջոցառումները։
Վերականգնողական ծառայությունը պատրաստ է օգնել Ձեզ հենաշարժական համակարգի այն խնդիրների դեպքում, որոնք՝
- սահմանափակում են Ձեր առօրյա շարժունակությունը (արթրիտ, արթրոզ, էնդոպրոթեզավորում, հոդերում շարժումներ սահմանափակումներ և այլն)
- առաջացնում են ինքնասպասարկման և կենցաղի կազմակերպման դժվարություններ (ինսուլտ, ողնաշարի ճողվածք, ամպուտացիաներ և այլն)
- աշխատունակության անկում (մկանացավեր և այլն)։
Վերականգնողական բուժում ստանալու համար զանգահարեք +𝟑𝟕𝟒 (𝟏𝟏) 𝟓𝟗 𝟐𝟏 𝟎𝟎 համարով և գրանցվեք վերականգնողաբանի մոտ խորհրդատվության։