Հոդվածներ
Էխոսրտագրություն տնային պայմաններում․ նոր ծառայություն` «Վարդանանց»-ում
Հոկտեմբերից «Վարդանանց» բժշկական կենտրոնում հասանելի է տնային էխոսրտագրության ծառայությունը։
Այժմ սրտի հետազոտությունը հնարավոր է անցնել առանց բժշկական կենտրոն այցելելու՝ ճշգրիտ և մասնագիտական վերահսկողությամբ։
Ծառայությունը նախատեսված է հատկապես տարեցների, դժվար տեղաշարժվող կամ զբաղված մարդկանց համար։
Դուք կարող եք պատվիրել սրտի հետազոտություն Ձեր ծնողների կամ հարազատների համար՝ հոգալով նրանց առողջության մասին անմիջապես տանից։
Այս նախաձեռնությամբ «Վարդանանց»-ը հասանելի է դարձնում սրտաբանական ամբուլատոր ծառայությունների ամբողջ ծավալը տնային պայմաններում՝ էխոսրտագրությունից մինչև խորհրդատվություն և հսկողություն։
📩 Գրանցման և հավելյալ տեղեկությունների համար՝ զանգահարեք 011 59-21-00: