Հոդվածներ
HPV սքրինինգ․ ինչո՞ւ է այն կարևոր
HPV սքրինինգ․ ինչո՞ւ է այն կարևոր
Այս նյութը կարդալուց հետո գուցե հիշեք մի կնոջ, ում կուզենաք այն ուղարկել։
Մայրիկին, քրոջը, ընկերուհուն կամ պարզապես մեկին, ում առողջությունը կարևոր է ձեզ համար։
Որովհետև HPV սքրինինգի մասին արժե իմանալ նույնիսկ այն ժամանակ, երբ ինքնազգացողությունը լավ է և որևէ գանգատ չկա։
Մարդու պապիլոմավիրուսի (HPV) բարձր ռիսկի տեսակները կարող են երկար ժամանակ որևէ ախտանշան չառաջացնել։ Դրանց մի մասը կապված է արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման հետ, և հենց այդ պատճառով սքրինինգը կարևոր դեր ունի կանխարգելման գործընթացում։
HPV հետազոտությունը հնարավորություն է տալիս հայտնաբերել բարձր ռիսկի տեսակների առկայությունը և անհրաժեշտության դեպքում բժշկի հետ ժամանակին որոշել հետագա քայլերը։
Եվ ևս մեկ կարևոր տեղեկություն։
Եթե 30–60 տարեկան եք և ունեք Առողջության համընդհանուր ապահովագրություն, «Վարդանանցի» երևանյան մասնաճյուղերում կարող եք անվճար անցնել HPV հետազոտություն։
Թեստերի քանակը սահմանափակ է։
Եվ հիմա հիշեք այն կնոջը, որի մասին մտածեցիք սկզբում։
Գուցե հենց այսօր արժե նրա հետ կիսվել այս կարևոր տեղեկությամբ։
Սպասում ենք ձեզ «Վարդանանցի» երևանյան մասնաճյուղերում։
📞 012 59 21 00