Հոդվածներ
«Հաղորդակցման հմտություններ»․ դասընթաց «Վարդանանց»-ում
Փետրվարի 29-ին նոր գիտելիքներով զինվեցին «Վարդանանց»-ի ընդունարանի և Զանգերի կենտրոնի աշխատակիցները։
«Հաղորդակցման հմտություններ» թեմայով դասընթացի բանախոսներն էին բիզնես փորձագետ Լարինա Բիչախչյանը և մեր կենտրոնի նյարդաբանական ծառայության ղեկավար Հռիփսիմե Պոդոսյանը։
Դասընթացի ընթացքում ներկայացվեցին հատկապես կոնֆլիկտային իրավիճակներում շփման հմտությունները և սկզբունքները, որոնք օգնում են կառավարել սթրեսը։
Ակտիվ ունկնդրում, կարեկցանք և փոխըմբռնում, զգացմունքների կառավարում՝ սրանք այն հիմնական թեմաներն էին, որոնք քննարկվեցին։
Արդյունքում դասընթացի մասնակիցները ոչ միայն ամրապնդեցին իրենց մասնագիտական կարողությունները, այլև ձեռք բերեցին նոր հմտություններ, որոնք կօգնեն էլ ավելի բարելավել մեր սպասարկման որակը։