info@vardanants.am

Հոդվածներ

Հոկտեմբերը՝ կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս

հոկտեմբեր 15, 2025
<p><strong>Հոկտեմբերը՝ կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս</strong></p>

«Վարդանանց» բժշկական կենտրոնի մասնագետները շարունակում են հանդիպումները գործընկեր կազմակերպություններում՝

  • տեղեկացնելու վաղ հայտնաբերման կարեւորության մասին,
  • ներկայացնելու հետազոտությունների ժամանակակից մեթոդները,
  • խրախուսելու կանանց՝ պարբերաբար հետազոտվել։

Ե՞րբ է անհրաժեշտ հետազոտվել

Կրծքագեղձի քաղցկեղի լիարժեք բուժման կարևոր պայմանը վաղ հայտնաբերումն է, երբ դեռևս ախտանիշներ չկան։

  • 40 տարեկանից բարձր կանայք պետք է տարեկան մեկ անգամ անցնեն մամոգրաֆիկ սքրինինգային հետազոտություն՝ անկախ գանգատներից։
  • 40 տարեկանից ցածր կանանց խորհուրդ է տրվում պարբերաբար կատարել սոնոգրաֆիկ հետազոտություն։

Եթե նկատում եք հետևյալ գանգատներից որևէ մեկը, պետք չէ սպասել պլանային զննմանը․ անհրաժեշտ է անհապաղ դիմել մամոլոգի՝

կրծքագեղձում շոշափվող գոյացություն,

մաշկի կարմրություն կամ վերքային մակերես,

պտուկից արյունային արտադրություն,

մաշկի ձևի փոփոխություն («լիմոնի կեղևի» նման)։

Ինչպե՞ս անցնել մամոգրաֆիա «Վարդանանց»-ում

Մամոգրաֆիկ հետազոտությունները կատարվում են
📍 Քոչար 35/1 մասնաճյուղում
🕗 երկուշաբթիից ուրբաթ՝ մինչև 20:00
🕕 շաբաթ օրը՝ մինչեւ 18:00։

Առողջությունը սկսվում է իրազեկվածությունից։

LOADING