Մեր ընտանիքի անդամները
ԷՖԵՍ-ում կարևորը դու ես
Մեր մեծ ընտանիքի անդամներից է ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը, որը հիմնադրվել է 2023 թվականի հուլիսին՝ 1997 թվականից ժառանգած հարուստ ապահովագրական փորձով։
ԷՖԵՍ-ի նպատակն է տրամադրել Ձեզ ավելի բարձր մակարդակի և անհատականացված ապահովագրական ծառայություններ՝ կիրառելով համաշխարհային լավագույն ստանդարտները։
Այստեղ կենտրոնանում են որակի, թափանցիկության և նորարարության վրա՝ ապահովելով արդյունավետ լուծումներ Ձեր բարեկեցության և մտքի հանգստության համար։ Ընկերության պրոդուկտները, որոնք ներառում են առողջության, ճամփորդության, մեքենայի, գույքի և այլ տեսակներ, մշակված են միջազգային լավագույն փորձի հիման վրա` համապատասխանեցնելով դրանք Ձեր անհատական կարիքներին և առաջարկելով հուսալի պաշտպանություն ցանկացած իրավիճակում։
ԷՖԵՍ-ի բարձրորակ ծառայությունների մասին վկայում են հաճախորդների գոհունակության NPS ցուցանիշները, որի ամսական միջին ցուցանիշը գերազանցում է 90%-ը։
Ընդամենը 1 տարվա ընթացքում ԷՖԵՍ-ը հասցրել է դառնալ Հայաստանում ապահովագրության մի շարք կամավոր տեսակների խոշորագույն մատակարար, ինչպիսիք են․
Առողջության կամավոր ապահովագրություն,
Ճամփորդության ապահովագրություն,
Ավտոմեքենաների ապահովագրություն (ԿԱՍԿՈ),
Գույքի ապահովագրություն, և այլն։
ԷՖԵՍ ապահովագրական ընկերության ծառայություններից կարող եք օգտվել նաև օնլայն՝ այցելելով www.efes.am։