info@vardanants.am +374 (11) 59-21-00

Մեր ընտանիքի անդամները

Բարի․ մեր ընտանիքի «համեղ» անդամը

նոյեմբեր 29, 2024
<p>Բարի․ մեր ընտանիքի «համեղ» անդամը</p>

«Բարի»-ն կյանք է առել բարի մարդկանց ամենաբարի ցանկություններով։

«Բարի»-ի գլխավոր նպատակն է իր հյուրերին առաջարկել համեղ ուտեստներ՝ որակյալ մթերքի և պատրաստման առողջ տեխնոլոգիաների համադրությամբ։ Խոհանոցը հագեցած է Եվրոպական արտադրության լավագույն սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս խոհարարների պրոֆեսիոնալ թիմին պահպանել մթերքի և բանջարեղենի առողջարար և համային բոլոր հատկանիշները, նրանց ջերմամշակումից հետո։

«Բարի»-ի ուտեստները պարբերաբար ստուգումներ են անցնում ռեֆերենս լաբորատորիաներում՝ բացառելու համար մթերքներում առկա հակաբիոտիկներն ու քիմիկատները։ «Բարի»-ն համագործակցում է փոքր ջերմոցային տնտեսությունների և անասնաբուծական ֆերմաների հետ և ձեռք բերում բացառապես որակյալ մթերք։ Այստեղ ամենօրյա ուշադրության ներքո է գտնվում սանիտարահիգիենիկ ստանդարտների պահպանումը՝ ուտեստների մշակման և պատրաստման ողջ շղթայում։

Պատվերներ գրանցելու համար կարող եք զանգահարել 041 100162 հեռախոսահամարով:

LOADING