Մեր ընտանիքի անդամները
«Ալթ Հելթ» առողջապահական հիմնադրամ

«Ալթ Հելթ» առողջապահական հիմնադրամը իր գործունեությունը սկսել 2013 թվականից:
«Ալթ Հելթ»-ի հիմնական առաքելությունն է ապահովել միջազգային զարգացող առողջապահական տեխնոլոգիաների հասանելիությունը ՀՀ այն քաղաքացիների համար, ովքեր չունեն բավարար միջոցներ ժամանակին ճշգրիտ ախտորոշում և սպառիչ բուժում ստանալու նպատակով։ Հիմնադրամի նպատակն է հասանելի դարձնել ժամանակակից գիտաբժշկության նվաճումները աշխատունակ, բայց ցածր վարձատրվող անհատների համար։
Իր նպատականերին հասնելու համար «Ալթ Հելթ»-ը վերլուծում է թիրախային խմբի համար հիմնական ախտորոշումները, մշակում ժամանակակից գործելակարգեր, հանրայնացնում և ներդնում է կիրառման:
Հիմնադրամը նաև ձեռք է բերում և տեղադրում անհրաժեշտ սարքավորումներ, կազմակերպում է վարպետաց դասեր, սեմինարներ թիրախային խմբերի հետ աշխատող բուժաշխատողների համար՝ ապահովելով շարունական մասնագիտական զարգացումը, որի արդյունքում քաղաքացիներին մատուցվում է առավել արդյունավետ բժշկական ծառայություն: