Նունե Ավետիսյան
Սրտաբան
Լեզուներ Հայերեն, ռուսերեն, անգլերեն։
Աշխատանքային փորձ
02․09․2024-ից մինչ այժմ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն, սրտաբան, Երևան, Հայաստան
01.09.2019-ից մինչ այժմ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, սրտաբան, էխո-սրտագրություն, Երևան, Հայաստան
15.04․2015-ից մինչ այժմ «Փիրուզյան» ԲԿ, սրտաբան, Երևան, Հայաստան
01.07.2008-01.09.2019 «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր, սրտաբանության և ինտենսիվ թերապիայի բաժին, ինտենսիվ թերապիայի սրտաբան, Երևան, Հայաստան
01.11.2008-01.02.2011 Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ, սրտաբան, Երևան, Հայաստան։
Կրթություն
02․09-02․12․2019 Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան, լրացուցիչ մասնագիտացում՝ «Դոպլեր-դուպլեքս սքանավորում»
03․04-03․12․2018 Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան, լրացուցիչ մասնագիտացում՝ «Սոնոգրաֆիա» (ուլտրաձայնային ախտորոշում) բժիշկ սոնոգրաֆիստի որակավորում
02․03-02․06․2009 Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան, լրացուցիչ մասնագիտացում՝ Էխոսրտագրություն
2005-2008 Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան, կլինիկական օրդինատուրա՝ Սրտաբանություն, բազա՝ Լևոն Հովհաննիսյան անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ
1999-2005 Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ, Հայաստան։
Կատարելագործման դասընթացներ
09.2013 Դասընթաց՝ «Դիաբետի դպրոց», Բաց բժշկական ինստիտուտի արբանյակային սիմպոզիում (Open Medical Institute Satellite Symposium), Երևան, Հայաստան
10․11-26․12․2014 Վերապատրաստում՝ «Սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները», Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Երևան
16-27․03․2015 Վերապատրաստում՝ «Ժամանակակից մոտեցումներ էխոսրտագրման վերլուծության ասպարեզում», Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Երևան, վայրը՝ Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ
05․2015 Վերապատրաստում՝ «Սիրտ-թոքային ռեանիմացիա», ամերիկյան Սրտի ասոցիացիա (Heart-saver CPR AED Course), «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր, Երևան, Հայաստան։
Ակադեմիական ակտիվություն
5-18.11.2023 Հայաստանի սրտաբանների ազգային վեհաժողով, Երևան, Հայաստան
25-28.08.2023 Եվրոպական սրտաբանների տարեկան վեհաժողով, Ամստերդամ, Նիդերլանդներ
12-13․05․2023 Սրտաբանների եվրակովկասյան վեհաժողով 2023, Երևան
28․04․2023 «Կարդիո-ուռուցքաբանական ֆորում 2023», «Նորք Մարաշ» ԲԿ, Երևան
29․09․2022 Գիտաժողով՝ «Սրտային անբավարարությամբ հիվանդների վարման արդի մոտեցումները», Հայաստանի սրտաբանների ասոցիացիա, Երևան
31․05-01․06․2022 Սուր սիրտ-անոթային պաթոլոգիաների առաջին գիտաժողով, Հայաստանի սրտաբանների ասոցիացիա, Երևան
08-10․07․2021 Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի 13-րդ վեհաժողով, Երևան
27.02-10.04․2021 Դասընթաց՝ «Ամբողջական պատկեր դիսլիպիդեմիայի մասին» թեմայով, Շարունակական մասնագիտական զարգացման հայկական ասոցիացիա, Երևան
11-12.03.2020 Սեմինար՝ «Առաջընթացներ զարկերակային գերճնշման բուժման ոլորտում» թեմայով, Շարունակական մասնագիտական զարգացման հայկական ասոցիացիա, Երևան
24-25.10.2019 «Կարդիո-Ֆորում N 4»՝ Մուլտի մորբիդ հիվանդների բուժման միջդիսցիպլինար քննարկում, Երևան
25-26․10․2019 Սրտաբանության եվրակովկասյան 7-րդ համաժողով, Երևան
31․08-04․09․2019 Եվրոպական սրտաբանների տարեկան վեհաժողով, Փարիզ, Ֆրանսիա
21-24․06․2019 Հիպերտենզիայի և սիրտ-անոթային կանխարգելման եվրոպական 29-րդ վեհաժողով, Միլան, Իտալիա
04-06․04․2019 Գարնանային դպրոց՝ «Սրտաբանության հիմնախնդիրները ժամանակակից լույսի ներքո», Հայաստանի սրտաբանների ասոցիացիա, Երևան
20-21.10.2018 «Կարդիո-Ֆորում N 1»՝ Մուլտի մորբիդ հիվանդների բուժման միջդիսցիպլինար քննարկում, Երևան
27-29․09․2018 Երևան Սրտաբանական Ֆորում Երևան-2018, Երևանի Մ․Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Հայաստան
24-25․11․2017 «Գրանդ Կուրս 2017»՝ Սիրտ-անոթային կոնտինիում ապացուցողական բժշկության ժամանակաշրջանում, Թբիլիսի, Վրաստան
13-14․10․2017 Սրտաբանության եվրակովկասյան 6-րդ համաժողով, Երևան
26-30․08․2017 Սրտաբանների եվրոպական տարեկան վեհաժողով, Բարսելոնա, Իսպանիա
11-12․11․2016 «Գրանդ Կուրս 2016»՝ «Սիրտ-անոթային կոնտինիում ապացուցողական բժշկության ժամանակաշրջանում, Երևան
26-30․08․2016 Սրտաբանների եվրոպական տարեկան վեհաժողով, Հռոմ, Իտալիա
10-11․10․2016 Սրտաբանների եվրասիական ասոցիացիայի 4-րդ վեհաժողով, Երևան
17-19․10․2015 Սուր սիրտ-անոթային պաշտպանություն ասոցիացիայի տարեկան վեհաժողով, Ավստրիա, Վիեննա
03․09.2023 Եվրակովկասյան սրտաբանության 5-րդ կոնգրես, Երևան, Հայաստան
28․08-01․09․2010 Եվրոպական սրտաբանների տարեկան վեհաժողով, Ստոկհոլմ, Շվեդիա։
Գիտական հրապարակումներ
2004 «Միջերկրածովյան տենդի տարածվածությունը ՀՀ-ի շրջաններում» «Էրեբունի գիտական-բժշկական հանդես», Երևան
2004 «Ամիլոիդոզի առանձնահատկությունները պարբերական հիվանդության խառը ձևերի դեպքում», «Էրեբունի գիտական-բժշկական հանդես», Երևան։
Դասավանդման փորձ
2008 ԷՍԳ-ան դասընթացներ և վերապատրաստումներ ընտանեկան բժիշկների, թերապևտների համար։
Գիտական գործունեություններ
2008 «Ձախ փորոքի դիաստոլիկ դիսֆունկցիա»՝ տվյալների հավաքագրում
2006 Սուր սրտային անբավարարություն ունեցող հիվանդների տվյալների հավաքագրում։
Անդամակցություն մասնագիտական միավորումներին
2023թ-ից Սրտային անբավարարության եվրոպական ասոցիացիայի պրոֆեսիոնալ անդամ
2006-ից Սրտաբանների եվրոպական ասոցիացիայի պրոֆեսիոնալ անդամ
2005-ից Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի անդամ։