Նաիրա Գրիգորյան
Սոնոգրաֆիստ
Լեզուներ Հայերեն, ռուսերեն, անգլերեն (բառարանով)
Աշխատանքային փորձ
01․04․2024-ից մինչ այժմ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն, սոնոգրաֆիստ, Երևան, Հայաստան
03.05.2004-31.01.2024 «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն», ախտորոշիչ բաժնի գերձայնային հետազոտման բժիշկ, Աբովյան, Հայաստան
31.07.1998 -29.07.1999 Աբովյանի հիվանդանոց ՊՁ, շտապ օգնության բաժանմունքի հերթապահ բժիշկ, Աբովյան, Հայաստան
05.08.1997-01.12․1998 Երևանի № 8 բուժմիավորում, ընդհանուր պրակտիկայի բժիշկ, Երևան Հայաստան։
Կրթություն
2001-2003 ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ, ախտորոշման ամբիոն՝ ճառագայթային ախտորոշում մասնագիտությամբ /կլինիկական օրդինատուրա/, ճառագայթային ախտորոշման բժիշկ, Երևան Հայաստան
1991-1997 Երևանի պետական բժշկական համալսարան, բուժական գործ, Երևան, Հայաստան։
Ակադեմիական ակտիվություն
09-10.09.2023 Երկրորդ վարպետաց դաս գինեկոլոգիայում՝ «Հիստերոսկոպիայի և ուլտրաձայնի հետազոտության միությունն արգանդի խոռոչի ախտաբանության բուժման մեջ», ՀՀ ԱՆ, Դավիդյանց լաբորատորիաներ, GLASBO clinic, Երևան, Հայաստան
05.06.2022 Ռադիոլոգիայի հայկական չորրորդ հանրագումար, ՀՀ ԱՆ, Ռադիոլոգների հայկական ասոցիացիա, Երևան
06.05.2022 Գիտագործնական սեմինար՝ « Լյարդի հիվանդությունների ախտորոշման և վիրահատական բուժման ժամանակակից մոտեցումները, ՀՀ ԱՆ, «Աստղիկ» ԲԿ, Երևան
19.04-25.04.2022 Վերապատրաստում՝ «Ստամոքս-աղիքային ուղու սնամեջ օրգանների տրանսաբդոմինալ ուլտրաձայնային հետազոտություն մեծահասակների մոտ», նշել կազմակերպիչը, Սամարա, ՌԴ՝ առցանց
07.09-23.10.2020 Կատարելագործման դասընթաց՝ «Մամոգրաֆիայի արդի մոտեցումներ», Երևանի Մ․Հերացու անվան պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ), Երևան
15-16.06.2019 Կատյա Նեկրասովայի հեղինակային դասընթաց՝ «Պտղի զարգացման բնածին արատների և քրոմոսոմային հիվանդությունների պերինատալ ախտորոշման ժամանակակից հնարավորությունները», ՀՀ ԱՆ, Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիա (ՄԳՈւԱՀԱ), Երևան
25-26.05.2019 Հեղինակային ինտենսիվ դասընթաց՝ «Բարձր պերինատալ ռիսկի հղիության ուլտրաձայնային և դոպլեր մոնիտորինգ», Խարկովի հետդիպլոմային կրթության ակադեմիայի ճառագայթային ախտորոշման ամբիոնի պրոֆեսոր Ի.Ն. Սաֆոնովա, Երևան
30-31.03.2019 Կոնֆերանս՝ «Մանկաբարձ-գինեկոլոգիական պրակտիկայում կիրառվող ԳՁՀ արդիական մոտեցումներ», ՀՀ ԱՆ, ՄԳՈւԱՀԱ, Երևան
28-29.04.2018 Գիտագործնական կոնֆերանս՝ «Մանկաբարձական պրակտիկայում դոպլեր հետազոտության կիրառումը։ Պտղի նեյրոսոնոգրաֆիա», ՀՀ ԱՆ, ՄԳՈւԱՀԱ, Երևան
20-21.05.2017 Հեղինակային դասընթաց՝ «Պտղի էխոկարդիոգրաֆիա», պրոֆեսոր Philippe Jeanty, Երևան
29-30.04.2017 Գիտաժողով` «Ցավը որպես ժամանակակից բժշկագիտության հիմնահարց», ՀՀ ԱՆ, Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա, Դիլիջան, Հայաստան
15-16.10.2016 Գիտագործնական սեմինար՝ «Ձվարանների ուռուցքների ախտորոշման (ՈւՁՀ, ՀՇ, ՄՌՇ) և բուժման արդիական խնդիրների միջգիտակարգային լուծումներ», ՀՀ ԱՆ, Ռադիոլոգների հայկական ասոցիացիա, ՄԳՈւԱՀԱ, Երևան
23-24.09.2016 Միջազգային գիտաժողով՝ «ՄՌՇ և ՀՇ ժամանակակից հնարավորություններն օնկոլոգիայում», ՀՀ ԱՆ, Ռադիոլոգների հայկական ասոցիացիա, ՄԳՈւԱՀԱ, Երևան, Հայաստան
20-21.05.2016 Միջազգային սեմինար՝ «Բարձրակարգ ուլտրաձայնային վիզուալիզացիան մանկաբարձությունում․ փորձագետի տեսակետ», ՀՀ ԱՆ, ՀՀ Մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիա (ՄԳՆԱ), ՄԳՈւԱՀԱ, Երևան
26-27.03.2016 Ինտենսիվ դասընթաց՝ «Պտղի էխոսրտագրություն՝ ինչպես դադարել վախենալ կատարել սրտի սքանավորում», ՀՀ ԱՆ, ՀՀ ՄԳՆԱ, ՄԳՈւԱՀԱ, Երևան
05-06.06.2015 Ինտենսիվ ուսումնական դասընթաց՝ «Հղիության առաջին եռամսյակում պտղի գերձայնային հետազոտություն․ ժամանակակից պահանջներ», ՀՀ ԱՆ, ՄԳՈւԱՀԱ, Երևան
27.02.2015 Գիտաժողով՝ «Էնդոկրինոլոգիական հիվանդությունների ախտորոշման, կանխարգելման և բուժման արդի մոտեցումներ», «Աստղիկ» ԲԿ, Կոտայքի մարզպետարան, Երևան
21.07-02.08.2014 Դասընթաց՝ «Հայաստանում հղիության նախածննդյան հսկողության ներարգանդային գերձայնային սքրինինգի բարելավում և բնածին արատների վաղ հայտնաբերում», JMF, ՀՀ ԱՆ, Երևան
02.04-17.05.2013 Կատարելագործման դասընթաց՝ «Գերձայնային ախտորոշման ժամանակակից հարցերը պերինատոլոգիայում», ՀՀ ԱՆ, ԵՊԲՀ, Երևան
06.07-29.07.2011 Մարզային բժիշկների վերապատրաստման դասընթաց՝ «Ճառագայթային ախտորոշում», ՀՀ ԱՆ, FAR, Երևան
30.03-15.05.2009 Կատարելագործման դասընթաց՝ «Գերձայնային ախտորոշման ժամանակակից հարցեր», ՀՀ ԱՆ, ՀՀ ԱՆ Ս. Խ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան, Հայաստան։
Մրցանակներ
2019 - Երևանի Մ․ Հերացու անվան ակադեմիական գերազանցության կրթաթոշակ, ԵՊԲՀ, Երևան, Հայաստան։