info@vardanants.am +374 (11) 59-21-00

Մարիամ Մխիթարյան

Վերականգնողական ծառայության ղեկավար

Լեզուներ Հայերեն, ռուսերեն, անգլերեն։

Աշխատանքային փորձ

16․10․2023-ից մինչ այժմ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն, բժիշկ-վերականգնողաբան, վերականգնողական ծառայության ղեկավար, Երևան, Հայաստան

01․04․2023-ից մինչ այժմ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության, անձի ֆունկցիոնալության գնահատման և աջակցող միջոցներով ապահովման վարչության ԲՍՓ և ԱՖԳ ապահովման բաժնի անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետ (համատեղությամբ), Երևան, Հայաստան

01․07․2023-30․07․2023 «Ալֆա բետա պլյուս» պալիատիվ և հետսթրեսային վերականգնողական կենտրոն, բժիշկ-խորհրդատու, Երևան, Հայաստան

01․10․2022-30․12․2022 «Զինվորի տուն» ՎԿ, բժիշկ-վերականգնողաբան, Երևան, Հայաստան

01․01․2020-01․09․2022 «Զինվորի տուն» ՎԿ, բժշկի օգնական, Երևան, Հայաստան։

Կրթություն

2020-2022 Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան, կլինիկական օրդինատուրա՝ վերականգնողական բժշկություն, Հայաստան

2014-2020 Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ, Հայաստան։

Ակադեմիական ակտիվություն

22-26.09.2024 Եվրոպական ցավի դպրոց՝ «Ցավի և ցավի հետ կապված անկարողությունների վերականգնողական բուժում», ESPRM, OPUSMEDICA, EFIC, Պիաչենցա, Իտալիա

30-31.05.2024 Ենթատարածաշրջանային տեխնիկական աշխատաժողով՝ «Ազգային օժանդակ տեխնոլոգիաների կարողությունների զարգացում», WHO Regional Office for Europe, Unicef, Կոպենհագեն, Դանիա

23-27.04.2024 Կոնգրես՝ «Վերականգնողական բժշկության 24-րդ Եվրոպական կոնգրես», ESPRM, Լյուբլյանա, Սլովենիա

10.12.2023 Դասընթաց՝ «Հիվանդությունների բուժման դեղաբանական մոտեցումները», ՀՀ ԱՆ Ս․Ավդալբեկյաի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ (ԱԱԻ), ՄԳՀԱԿ, Երևան, Հայաստան

09.12.2023 Դասընթաց՝ «Կանանց առողջություն», ՀՀ ԱՆ ԱԱԻ, ՄԳՀԱԿ, Ծաղկաձոր, Հայաստան

25-26.11.2023 Կոնֆերանս՝ «Նյարդաբանություն, ցավ, քուն», «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա», Երևան, Հայաստան

14.10.2023 Միջազգային կոնֆերանս՝ «Քաղցկեղի կանխարգելում, վաղ ախտորոշում և բուժում», Europa Donna Armenia, Knowledge-based Society NGO, Երևան, Հայաստան

05․08.2023 Դասընթաց՝ «Բժշկասոցիալական փորձաքննության գործառույթները և ընթացակարգերը», ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ», Երևան

01․06.2023 Սեմինար՝ «Լիմֆոլոգիայի կարևորությունը ժամանակակից վերականգնողական բժշկության մեջ», ՀՀ ԱՆ, «Լիմֆ ՎԿ», Երևան

08․03.2023 Սեմինար՝ «Վազքի դպրոց OTTOBOCK ընկերության սպորտային պրոթեզներով», OTTOBOCK Academy, «Ինտերօրթո» պրոթեզավորման գերմանական կենտրոն, «Հավերժական ազգ» հիմնադրամ, Երևան

02-03.2023 Սեմինար` «Վերականգնողական բժշկություն» թեմայով, Salzburg Weill Cornell, Զալցբուրգ, Ավստրիա

01-02․2023 Անձի ֆունկցիոնալությունը գնահատող բժշկական և հարբժշկական ծառայություններ մատուցող մասնագետների վերապատրաստում, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ, Երևան, Հայաստան

05․11.2022 Գիտաժողով՝ «Օստեոպորոզի և դաշտանադադարի շրջանում առաջացած ախտանիշների կառավարման համալիր մոտեցում», ՀՀ ԱՆ, Օստեոպորոզի հայկական ասոցիացիա, Երևան

25․10.2022 Դասընթաց՝ «Սրունք-թաթային (AFO) և ծունկ-սրունք-թաթային (KAFO) օրթեզների արտադրումը և կիրառումը», «Օրթեզ» օրթեզավորման կենտրոն, Fior undefined Gentz Company, Երևան

18․10.2022 Սեմինար՝ «Քայլքի դպրոց OTTOBOCK ընկերության պրոթեզներով», OTTOBOCK Academy, Թբիլիսիի վերականգնողական և ադապտացիայի ազգային կենտրոն (National Center for Rehabilitation and Adaptation in Tbilisi), Թբիլիսի, Վրաստան

01․09.2022 Սեմինար՝ OSSUR ընկերության Rheo Knee և Rheo Knee XS ծնկան մոդելների տեղադրումը և կարգավորումները, «Զինվորի տուն» ՎԿ, OSSUR ընկերություն, Երևան

02․08.2022 Դասընթաց ՝ «Ֆիզիկական թերապիայի դերը նյարդաբանական խնդիրների ժամանակ», «Զինվորի տուն» ՎԿ, Երևան, Հայաստան։

Անդամակցություն մասնագիտական միավորումներին

03.2024-ից Վերականգնողական բժշկության Եվրոպական ասոցիացիայի /ESPRM/ անդամ։

LOADING