Մարի Ղասաբօղլյան
Ներզատաբանական ծառայության ղեկավար
Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն։
Աշխատանքային փորձ
01.03․2021-ից մինչ այժմ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ, ներքին հիվանդությունների ամբիոն, ասիստենտ
01․10․2012-ից մինչ այժմ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն, ներզատաբան, Երևան, Հայաստան։
Կրթություն
2010-2012 Կլինիկական օրդինատուրա` ընդհանուր էնդոկրինոլոգիա մասնագիտությամբ, «Արմենիա» ՀԲԿ
2010-2011 Կլինիկական օրդինատուրա` մանկական էնդոկրինոլոգիա մասնագիտությամբ, «Արաբկիր» ԲԿ
2004-2010 Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկություն։
Ակադեմիական ակտիվություն
15-16.06.2024 Հայկական թիրեոիդ ասոցիացիայի ամենամյա 2-րդ գիտաժողով, Երևան, Հայաստան Զեկույց՝ «Վիտամին Դ»
07-08.05.2024 Միջազգային գիտաժողով՝ «Կանխարգելիչ բժշկություն», Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա, Երևան, Հայաստան
Զեկույց՝ «Առաջնային հիպերպարաթիրեոզ»
11-14.04.2024 Օստեոպորոզի տարեկան գիտաժողով, Լոնդոն, Մեծ Բրիտանիա, Զեկույց՝ «Վիտամին Դ-ի դերը մետաբոլիկ համախտանիշով հիվանդների մոտ»
17.12.2023 Գիտաժողով՝ «Կնոջ և տղամարդու առողջություն» խորագրով, Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա, Երևան, Հայաստան
Զեկույց՝ «Մետաբոլիկ համախտանիշ»
17․10․2023 Գիտաժողով՝ «Ինտերնոլոգիա․ Մուլտիդիսցիպլինար թերապիա», Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա, Երևան, Հայաստան
Զեկույց՝ «Դիաբետիկ պոլինեյրոպաթիա»
24․09․2023 Գիտաժողով՝ «Ցավի կառավարում», Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա Երևան, Հայաստան
Զեկույց՝ «Ենթասուր թիրեոիդիտ»
09-12․09․2023 Վահանագեղձի եվրոպական ասոցիացիայի տարեկան գիտաժողով, Միլան, Իտալիա
07.07.2023 Գիտաժողով՝ «Ներքին հիվանդությունների արդի խնդիրների ժամանակակից լուծումները», Երևան, Հայաստան
Զեկույց՝ «Հանգուցավոր խպիպ և հիպոթիրեոզ․ կառավարման մարտահրավերները»
06-08.07.2023 Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումար, «Բժշկական համագումար» հիմնադրամ, Երևան, Հայաստան
Զեկույց` «Աուտոիմուն թիրեոիդիտի և ռևմատոիդ արթրիտի միջև կապը»
20-21․05․2023 Համակցված ախտահարումների միջմասնագիտական քննարկում, Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա, Երևան, Հայաստան
Զեկույցներ` «Վահանագեղձի հիվանդություններ և սրտի ռիթմի խանգարումներ» «Վիտամին Դ, միֆ, թե իրականություն»
Զեկույց՝ «Երկաթդեֆիցիտային սակավարյունությունն աուտոիմուն թիրեոիդիտ ունեցող բուժառուների մոտ»
28․03․-01․04․2023 Կլինիկական դենսիտոմետրիայի տարեկան գիտաժողով, Կլինիկական դենսիտոմետրիայի միջազգային կազմակերպություն, Չիկագո, ԱՄՆ
10-13․09․2022 Վահանագեղձի Եվրոպական ասոցիացիայի տարեկան գիտաժողով, Բելգիա, Բրյուսել
Զեկույց՝ «Սուբկլինիկ հիպոթիրեոզ՝ պայմանավորված վերփորոքային էքստրասիստոլաներով»
18-19.12.2019 Գիտաժողով՝ «Շաքարային դիաբետ»՝ գիտությունից կլինիկական պրակտիկա, Պիրոգովի անվան գիտահետազոտական ինստիտուտ, Մոսկվա, ՌԴ
07-10.09.2019 Վահանագեղձի եվրոպական ասոցիացիայի տարեկան գիտաժողով, Բուդապեշտ, Հունգարիա
Զեկույց՝ «Վիտամին Դ-ի դերը հարվահանագեղձի ադենոմայով և աուտոիմուն թիրեոիդիտով բուժառուների մոտ»
15-18.09․2018 Վահանագեղձի եվրոպական ասոցիացիայի տարեկան գիտաժողով, Նյու Քասթել, Մեծ Բրիտանիա
Զեկույց՝ «Սելենի արդյունավետությունն աուտոիմուն թիրեոիդիտ և սուբկլինիկ հիպոթիրեոզ ունեցող բուժառուների մոտ»
10-12.05.2018 Դիաբետի եվրոպական ասոցիացիայի հետբուհական շարունակական դասընթացներ, Թբիլիսի, Վրաստան
19-22.04.2018 Օստեոպորոզի տարեկան գիտաժողով, Օստեոպորոզի միջազգային կազմակերպություն,Կրակով, Լեհաստան
04-07.04 2018 Օստիոպորոզի տարեկան գիտաժողով, Օստեոպորոզի միջազգային կազմակերպություն, Փարիզ, Ֆրանսիա
Զեկույց՝ «Վիտամին Դ-ի դերը հարվահանգեղձերի ադենոմայի բուժման մեջ»
27-29.10.2017 Դիաբետի եվրոպական ասոցիացիայի հետբուհական շարունակական դասընթացներ, Չեխիա, Պրահա
06-08.04.2017 Դիաբետի եվրոպական ասոցիացիայի հետբուհական շարունակական դասընթացներ, Երևան, Հայաստան
03-06.09.2016 Վահանագեղձի Եվրոպական ասոցիացիայի տարեկան գիտաժողով, Կոպենհագեն, Դանիա
01-27.04.2016 Վերապատրաստում՝ «Էնդոկրինոլոգիայի խորացված ուսուցում», (“Advanced training in Endocrinology”), Աթենքի Մետրոպոլիտան հիվանդանոց, Աթենք, Հունաստան
02-03․07.2012 Սեմինար՝ «Տիպ 2 դիաբետի բուժում. արդյունավետության և անվտանգության առաջնահերթություն», Նովո Նորդիսկ, Մոսկվա, ՌԴ։
Գիտական հրապարակումներ
2023 «Երկաթդեֆիցիտային սակավարյունությունը աուտոիմուն թիրեոիդիտ ունեցող պացիենտների մոտ», Վահանագեղձի եվրոպական ամսագիր
2022 «Սուբկլինիկ հիպոթիրեոզ՝ պայմանավորված վերփորոքային էքստրասիստոլաներով» Վահանագեղձի եվրոպական ամսագիր
2021 Ենթասուր թիրեոիդիտի առաջացումը COVID-19 տարած բուժառուների մոտ, Վահանագեղձի եվրոպական ամսագիր
2019 «Վիտամին Դ-ի դերը հարվահանագեղձի ադենոմայով և աուտոիմուն թիրեոիդիտով բուժառուների մոտ», Վահանագեղձի եվրոպական ամսագիր
2018 «Սելենի արդյունավետությունն աուտոիմուն թիրեոիդիտ և սուբկլինիկ հիպոթիրեոզ ունեցող պացիենտների մոտ», Վահանագեղձի եվրոպական ամսագիր
2018 «Վիտամին Դ-ի դերը հարվահանագեղձերի ադենոմայի բուժման մեջ»
Օստեոպորոզի, օստեոարթրիտի և կմախք-մկանային համաշխարհային գիտաժողովի տարեկան ամսագիր
2012 «Ես և դիաբետը» գրքի համահեղինակ
Թորոմանյան Է․, Ղասաբօղլյան Մ․, Երևան, Հայաստան
2022 «Բուժում է Վարդանանցը» գրքի համահեղինակ
• Տպագիր 6 հոդվածի հեղինակ արտասահմանյան գիտական հանդեսներում։
Անդամակցություն մասնագիտական միավորումներին
2018-ից Հայաստանի «Թայրոիդ» ակումբի անդամ
2017-ից Օստիոպորոզի եվրոպական ասոցիացիայի անդամ
2016-ից Վահանաձև գեղձի եվրոպական ասոցիացիայի անդամ
2016-ից Օստիոպորոզի Հայաստանի ասոցիացիայի անդամ
2015-ից Հայաստանի Էնդոկրինոլոգների ասոցիացիայի անդամ։