Լիլիթ Բախշիյան
Թերապևտ
Լեզուներ Հայերեն, ռուսերեն, գերմաներեն (բառարանով)։
Աշխատանքային փորձ
11.03.2025-ից մինչ այժմ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն, թերապևտ, Երևան, Հայաստան
06.08.2024-26.11.2024 “РЖД-Медицина”, թերապևտ, Կրասնոդար, ՌԴ
12.01.2023-19.10.2023 ԱՀ Առողջապահության նախարարություն, գլխավոր մասնագետ, Ստեփանակերտ, Արցախ
03.06.2019-19.10.2023 Հանրապետական բժշկական կենտրոն, սպիրոգրաֆիստ, Ստեփանակերտ, Արցախ
15.12.2014-17.03.2015 Շտապ օգնության կայան, բժիշկ, Ստեփանակերտ, Արցախ
03.12.2001-19.10.2023 Հանրապետական բժշկական կենտրոն, թերապևտ, Ստեփանակերտ, Արցախ։
Կրթություն
2000-2001 Երևանի Մ․Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ինտերնատուրա
1994-2000 Երևանի Մ․Հերացու անվան պետական բժշկական համալսարան, բուժական գործ։
Շարունակական մասնագիտական զարգացում
Շարունակական մասնագիտական հավաստագիր N ՇՄԶ-Հ-3398։
Ակադեմիական ակտիվություն
02.10-17.11.2023 Դասընթաց՝ «Ընտանեկան բժշկության արդի հարցեր», Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան, Հայաստան
02.09.2023 Գիտաժողով՝ «Էնդոկրինոլոգիա հարակից մասնագետների համար՝ թիրեոդիտներ, ճարպակալում, 2-րդ տիպի շաքարային դիաբետ», Ճարպակալման կանխարգելման հայկական ասոցիացիա, Երևան
12-27.05.2023 Դասընթաց՝ «Խորացված էլեկտրասրտագրության և տարածված ոչ վարակային հիվանդությունների վարում», Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան
25-26.06.2021 Դասընթաց՝ «Փսիխոսոմատիկայի (հոգեմարմնական բժշկության) հիմունքները», Հայկական հոգեբուժական ասոցիացիա, Ստեփանակերտ, Արցախ
01.07.2019 Գիտաժողով՝ «Երեխաների և մեծահասակների առողջություն․ արդի խնդիրներ», Fund for Armenian Relief, «Արաբկիր» ԲՀ, Ստեփանակերտ
04-15.02.2019 Կատարելագործման դասընթաց՝ «Սպիրոգրաֆիա», Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Երևան
05-16.11.2018 Կատարելագործում՝ «Ներքին հիվանդությունների արդի հարցերը», Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան
06.04.2018 Սեմինար՝ «Սրտի քրոնիկական հիվանդություններով տառապող հիվանդների բուժման օպտիմալացման ժամանակակից մոտեցումները», Հայկական բժշկական ասոցիացիա, Ստեփանակերտ
17.05.2017 Սեմինար «Ալերգիկ ռինիտների բուժումը և դրա ազդեցությունն ասթմայի վրա» և «Սրտային դիաստոլիկ անբավարարության բուժման իրատեսական հնարավորությունները մեր օրերում», Բեռլին-Խեմի Մենարինի դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչություն, Ստեփանակերտ
27-28.09.2016 Սեմինար՝ «Ուռուցքաբանության և արյունաբանության օրեր Արցախում», Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիա, Ստեփանակերտ, Արցախ
30.06-25.07.2014 Կատարելագործում՝ «Թերապիա», Մ․Հերացու անվան առաջին համալսարանական հիվանդանոց, Երևան
19-25.03.2012 Փորձի փոխանակում՝ Ֆրայբուրգի «Լորետտո» հիվանդանոց, սրտի կենտրոն (“Loretto - Krankenhaus”, Herzzentrum), Բադ Կրոցինգեն, Գերմանիա
06.10-22.11.2008 Կատարելագործում՝ «Կլինիկական բժշկության ժամանակակից հարցեր», Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան, Հայաստան։
Անդամակցություն մասնագիտական միավորումներին
2022-ից Թերապևտների եվրասիական ասոցիացիա (ЕАТ) անդամ։