Հրանտ Աշճյան
Վնասվածքաբան
Լեզուներ
Հայերեն, արաբերեն, անգլերեն, ռուսերեն։
Աշխատանքային փորձ
01.07.2023-ից մինչ այժմ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն, վնասվածքաբան-օրթոպեդ, Երևան, Հայաստան
08.10.2019-30.06.2023 «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն, վիրաբուժական ծառայության ղեկավար, վնասվածքաբան- օրթոպեդ, Երևան, Հայաստան
08․09․2001-01․10․2019 Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն, ընդունարանի բաժնի վարիչ, հետվնասվածքային բարդությունների բաժանմունքի բժիշկ-օրդինատոր, Երևան, Հայաստան
15․01․2012-ից մինչ այժմ Արարատ ՖԱ բժիշկ, Երևան, Հայաստան
13․08․2006-13․11․2006 «Համադ» բժշկական կենտրոն, վնասվածքաբան-օրթոպեդ, Դոհա, Կատար
15․03․2001-15․09․2001 «Գառնի» ԲԿ, վնասվածքաբան-օրթոպեդ, Գառնի, Հայաստան
06․1997-04․1999 Մասնավոր կլինիկա, վնասվածքաբան-օրթոպեդ, Հալեպ, Սիրիա։
Կրթություն
2010 Դիսերտացիոն թեզի պաշտպանություն, բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
1992-1996 Երևանի պետական բժշկական համալսարան, կլինիկական օրդինատուրա՝ վնասվածքաբանություն- օրթոպեդիա մասնագիտությամբ, Երևան, Հայաստան
1986-1992 Երևանի պետական բժշկական համալսարան, բուժական գործ՝ դիպլոմ, Երևան, Հայաստան։
Դասավանդման փորձ
2009-ից մինչ այժմ Երևանի «Հայբուսակ» համալսարանի բժշկական ֆակուլտետի վիրաբուժական ամբիոնի դասախոս (արտասահմանցի ուսանողներ), Երևան, Հայաստան։
Վերապատրաստման դասընթացներ
1999-2000 4-ամսյա վերապատրաստում՝ Ջեյմս Բաջետ համալսարանական կլինիկա, օրթոպեդիայի բաժանմունք, Անգլիա
2003 7-շաբաթյա վերապատրաստման կուրս՝ Երևանի Մ․ Հերացու անվան բժշկական համալսարան, արտակարգ իրավիճակների ամբիոն, Երևան, Հայաստան
2007 1-ամսյա վերապատրաստում՝ Վիեննայի AKH համալսարանական հիվանդանոց, օրթոպեդիայի բաժանմունք, Վիեննա, Ավստրիա
2009 1-ամսյա վերապատրաստում՝ Վիեննայի սպորտային վնասվածքների հիվանդանոց, օրթոպեդիայի բաժանմունք, Վիեննա, Ավստրիա
2013 7-շաբաթյա վերապատրաստման կուրս՝ Երևան Մ․ Հերացու անվան բժշկական համալսարան, արտակարգ իրավիճակների ամբիոն, Երևան, Հայաստան
2018 7-շաբաթյա վերապատրաստման կուրս՝ «Մանկական վնասվածքաբանություն», Երևանի Մ․ Հերացու անվան բժշկական համալսարան․ Երևան, Հայաստան։
Ակադեմիական ակտիվություն
1996-ից մինչ այժմ Մասնակցել եմ Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդիայի ասոցիացիայի կազմակերպած բոլոր համագումարներին։
10 գիտական հոդվածների և 1 գիտական ձեռնարկի հեղինակ և համահեղինակ
Պարգևատրումներ
2005 ՀՀ առողջապահության նախարարության Շնորհակալագիր՝ Ինդոնեզիայի Բանդա Աչե քաղաքում ցունամիի հետևանքներով վիրավորներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար (օգնության մեկնած Հայաստանի բժշկական խմբի ղեկավար)
2015 Պատվոգիր՝ Արցախյան 1-ին պատերազմին մասնակցելու և վիրավորներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար
2020 Մեդալ՝ Արցախյան 44-օրյա պատերազմի մարտական գործողություններին մասնակցելու և վիրավորներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար։
Այլ ակտիվություններ
2016 և 2018 Հայաստանի ազգային պարալիմպիկ հավաքականի հետ, որպես բժիշկ մասնակցություն Ռիո դե Ժանեյրոյի և Պիոնգ Չանգի օլիմպիադաներին։