Երվանդ Հարությունյան
Ուրոլոգ
Լեզուներ Հայերեն, ռուսերեն, անգլերեն։
Աշխատանքային փորձ
02.06.2025-ից մինչ այժմ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն, ուրոլոգ, առաջատար մասնագետ, Երևան, Հայաստան
01.03.2011-30.05.2025 «Վլադիմիր Ավագյան» ԲԿ, լազերային և էնդոսկոպիկ բաժանմունքի տնօրեն, Երևան, Հայաստան
17.10.2005-18.01.2012 «Սուրբ Ներսես Մեծ» ԳԲԿ, գիտական գծով փոխտնօրեն, ուրոլոգիայի բաժանմունքի ղեկավար պրոֆեսոր, Երևան, Հայաստան
06.02.1998-26.09.2005 «Էրեբունի» ԲԿ, ուրոլոգիական կլինիկայի գիտական ղեկավար, Երևան, Հայաստան
17.07.1989-22.01.1998 «Արմենիա» ՀԲԿ, ուրոլոգ, Երևան, Հայաստան
01.05.1985-30.08.1987 Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ, էլեկտրասրտագրության (ԷՍԳ) լաբորատորիա, լաբորանտ, Երևան, Հայաստան
01.08.1985-25.08.1987 Հանրապետական հիվանդանոց (այժմ՝ «Արմենիա», ՀԲԿ), անեստեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունք, բժիշկ ինտերն, Երևան, Հայաստան
12.09.1984-24.04.1985 Հանրապետական հիվանդանոց, անեստեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի բուժակ, Երևան, Հայաստան։
Դասավանդման փորձ
03.2004-03.2015 ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ, ուրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր
04.1998-01.2004 Երևանի Մ․Հերացու անվան պետական բժշկական համալսարան, վիրաբուժության ամբիոնի դոցենտ
04.1994-01.1998 Երևանի Մ․Հերացու անվան պետական բժշկական համալսարան, վիրաբուժության ամբիոն, ասիստենտ
04.1994-01.1998 Երևանի Մ․Հերացու անվան պետական բժշկական համալսարան, վիրաբուժության ամբիոն, ասիստենտ։
Կրթություն
10.2015 Վերապատրաստում՝ «Շագանակագեղձի քաղցկեղի բրախիթերապիա», Charité՝ Բեռլինի համալսարանական հիվանդանոց, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
04-06.1994 Վերապատրաստում՝ «Կանանց ուրոլոգիա, երիկամների փոխպատվաստում, ուռուցքաբանական ուրոլոգիա», Սանտա Անա բժշկական կենտրոն, Իրվայնի բժշկական կենտրոն, Սանտ Ջոզեֆ բժշկական կենտրոն, Օրինջ շրջան, Կալիֆորնիա, ԱՄՆ։ Ղեկավար՝ Գարո Թերձակյան, բժշկական գիտությունների դոկտոր
01.09.1987-01.07.1989 Ի.Մ. Սեչենովի անվան թիվ 1 բժշկական համալսարան, ուրոլոգիական կլինիկա՝ կլինիկական օրդինատուրա, Մոսկվա, ԽՍՀՄ
1981-1987 Երևանի Մ․Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկություն, Հայաստան։
Շարունակական մասնագիտական զարգացում
Շարունակական մասնագիտական հավաստագիր N ՇՄԶ-Հ-21025։
Ակադեմիական ակտիվություն
27.05.2015 Զեկուցող- սեմինար՝ «Առաջին բրախիթերապիան որպես շագանակագեղձի քաղցկեղի բուժման եղանակ՛ ոչ միայն Հայաստանում, այլև առաջին տարածաշրջանում», Ավագյան ԲԿ, Երևան, Հայաստան
01.03.2004 Երևանի պետական բժշկական համալսարանի մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան. Վկայագիր Բ N 00500
06.11.1996 Երևանի պետական բժշկական համալսարանի մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան. Վկայագիր Ա N 00304։
Գործնական ներդրում Հայաստանի առողջապահության համակարգում
11.2007 - Առնանդամի լիարժեք ձևավորում առնանդամի լրիվ տրավմատիկ անդամահատումից հետո, «Սուրբ Ներսես Մեծ» ԳԲԿ, Երևան, Հայաստան
03.2004 - Միզուկի պլաստիկա միզուկի երկայնաձիգ նեղացումների դեպքում - բուկկալ լաթով Բարբագլի և Կուլկարնիի մեթոդով, «Սուրբ Ներսես Մեծ» ԳԲԿ, Երևան
06.1994 - Առաջին արմատական ցիստէկտոմիա՝ միանվագ աղիքային միզապարկի ձևավորմամբ, միզուկի կոնտինենտային շեղմամբ, Կոխի պարկով՝ իրականացված «Արմենիա» ՀԲԿ-ի ուրոլոգիական բաժանմունքում, Երևան
04.1994 - Առաջին ռադիկալ պրոստատէկտոմիա՝ իրականացված՝ «Արմենիա» ՀԲԿ ուրոլոգիական բաժանմունքում, Երևան։
Բժշկական շարունակական կրթություն
2018 Ելույթ՝ «Միզասեռական համակարգի համակցված վերականգնման ժամանակակից հնարավորությունները» թեմայով Ուրոլոգների եվրոպական ասոցիացիայի՝ EAU կոնգրեսսում, Կոպենհագեն, Դանիա
2015 Վերապատրաստում BESIDE/BEYOND հետազոտությանն անդամակցվելու շրջանակներում, Մադրիդ, Իսպանիա
2015 Մասնակցություն Ուրոգինեկոլոգիական միջազգային ասոցիացիայի՝ IUGA 40-րդ տարեկան հանդիպմանը և Կոնքի ցավի համաշխարհային 2-րդ կոնգրեսին, Նիս, Ֆրանսիա
2015 Մոդերատոր՝ Շագանակագեղձի առաջադեմ քաղցկեղի բաժնի 30-րդ ամենամյա կոնգրեսում, Մադրիդ, Իսպանիա
2014 Վերապատրաստում՝ «Թուլիումային լազեր ուրոլոգիայում», Լոնդոնի Թագավորական քոլեջի հիվանդանոց, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
2012 Մասնակցություն Եվրոպական ասոցիացիաների նախագահների հանդիպմանը, Պաֆոս, Կիպրոս
2012 Մասնակցություն երիկամային քաղցկեղի սիմպոզիումին, (IKCS) | KCA, Վարշավա, Լեհաստան
2011 Մասնակցություն Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի՝ EAU 26-րդ ամենամյա կոնգրեսին, Վիեննա, Ավստրիա
2010 Մասնակցություն Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի՝ EAU 24-րդ տարեկան կոնգրեսին, Ստոկհոլմ, Շվեդիա
2010 Մասնակցություն երիկամների քաղցկեղի եվրոպական 25-րդ սիմպոզիումին, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
2005 Մասնակցություն Վալետտայի ուրոլոգիական քաղցկեղի վիրաբուժության ֆորումին, Մալթա
2004 Մասնակցություն Եվրոպական բժշկական ուռուցքաբանության միության (European Society For Medical Oncology (ESMO)) կոնգրեսին, Ստամբուլ, Թուրքիա
1998-2014 Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի տարեկան համաժողովի զեկուցող/մոդերատոր, Երևան, Հայաստան։
Գիտական հրապարակումներ
Հեղինակ և համահեղինակ ավելի քան 40 հրապարակումների ազգային և միջազգային պարբերականներում։
Միջազգային գիտական համագործակցություն
2017-2018 Շագանակագեղձի քաղցկեղի գենետիկ հետազոտություններ, Քյուրլինի կենսաախտաբանության հյուսվածքաբանական լաբորատորիա, Հարավային Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա 94080
2015-2016 Բազմակենտրոն պատահականացված կրկնակի կույր պատահականացված պլացեբո-վերահսկիչ հետազոտություն, գլխավոր հետազոտող, Միրաբեգրոն/Պլացեբո՝ ընդդեմ Սոլիֆենացինի/Պլացեբոյի։ BESIDE/BEYOND հետազոտություն։
Անդամակցություն մասնագիտական միավորումներին
2000-2001 Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի փոխնախագահ
2000-ից Հայկական ախտորոշիչ ասոցիացիայի անդամ
2000-ից Ռուսաստանի սեքսոլոգների և անդրոլոգների ասոցիացիայի անդամ
2000-ից Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի անդամ
2000-ից Ուրոլոգների եվրոպական ասոցիացիայի անդամ
2000-ից Վիրաբուժական ատենախոսությունների պաշտպանության ակադեմիական խորհրդի անդամ, Երևանի Մ․Հերացու անվան պետական բժշկական համալսարան։