Արամ Չոբանյան
Մանկական վնասվածքաբան
Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն (խոսակցական՝ ազատ, գրավոր՝ բավարար)։
Աշխատանքային փորձ
01․11․2022-ից մինչ այժմ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն, մանկական վնասվածքաբան, օրթոպեդ, Երևան, Հայաստան
25․09․2022-ից մինչ այժմ Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց, մանկական վնասվածքաբան, օրթոպեդ, Երևան, Հայաստան
01․10․2021-01․10․2022 «Մուրացան» համալսարանական հիվանդանոց, մանկական վնասվածքաբան, օրթոպեդ, Երևան, Հայաստան
01․10․2021-31․12․2021 ԳՄՄԱՀ (Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց), մանկական վնասվածքաբան, օրթոպեդ, Հայաստան։
Կրթություն
2019-2022 Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան, կլինիկական օրդինատուրա, ողնաշարի վիրաբուժություն և մանկական վնասվածքաբանություն՝ օրթոպեդիա
2018-2019 Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան, կլինիկական օրդինատուրա, մեծահասակների վնասվածքաբանություն՝ օրթոպեդիա
2012-2018 Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ։
Ակադեմիական ակտիվություն
2022 Արևելաեվրոպական և միջերկրածովյան համաժողով՝ «Ուղեղային կաթվածի և դրա զարգացման բուժման արդի մոտեցումներ․ Հայաստանում նորածինների շրջանում մկանակմախքային համակարգի խանգարումների կանխում և հաշմանդամ երեխաների կյանքի որակի բարելավում» (East European and Mediterranean Meeting for Cerebral Palsy and Development Medicine), Երևան, Հայաստան։
Անդամակցություն մասնագիտական միավորումներին
2020-ից Հայաստանի մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի ասոցիացիայի անդամ։