Աննա Ղազարյան
Թերապևտ
Լեզուներ Հայերեն, ռուսերեն, անգլերեն։
Աշխատանքային փորձ
03.04.2025-ից մինչ այժմ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն, թոքաբան, Երևան, Հայաստան
31.10.2023-21.05.2024 «Արմենիա» ՀԲԿ, թոքաբան,Երևան, Հայաստան
06.2020-10.2020 Մարտակերտի Ռ․Հ․ Բազյանի անվան շրջանային բուժմիավորում, թերապևտ, Մարտակերտ, ԼՂՀ։
Կրթություն
2024-ից մինչ այժմ Երևանի Մ․Հերացու անվան պետական բժշկական համալսարան, օրդինատուրա՝ ընտանեկան բժշկություն, Հայաստան
2021-2023 Երևանի Մ․Հերացու անվան պետական բժշկական համալսարան, օրդինատուրա՝ թոքաբանություն, Հայաստան
2014-2020 Երևանի Մ․Հերացու անվան պետական բժշկական համալսարան, բուժական գործ, Հայաստան։
Շարունակական մասնագիտական զարգացում
Առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիր - ԱՀ-07512։
Ակադեմիական ակտիվություն
1-2.11.2024 11-րդ գիտաժողով՝ «Ընտանեկան բժշկություն» թեմայով, Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում ՀԿ համանախագահներ դոց․ Մ․Ռ․ Օհանյան, պրոֆեսոր Մ․Զ․ Նարիմանյան, Երևան, Հայաստան
25-26.10.2024 Մուլտիդիսցիպլինար հարթակ մուլտիմորբիդ հիվանդների բուժման համար, Բեռլին-խեմի/Մենարինի, Հայաստանի թոքաբանների և սրտաբանների ասոցիացիաներ, Երևան, Հայաստան
18.10.2024 Օստեոպորոզի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված գիտաժողով, Օստեոպորոզի հայկական ասոցիացիա և Պրոֆ․ Բիլեզիկյան, Երևան, Հայաստան
18.09.2024 Միջազգային շնչառական վեբինար (ERS) 2024 Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության կառավարման հիմնական միջոցները, Եվրոպական շնչառական միություն (ERS)՝ առցանց
04-05.06.2024 Կոնֆերանս՝ «Թոք-սրտային հիվանդությունների խաչմերուկում» թեմայով, Հայաստանի թոքաբանների և սրտաբանների ասոցիացիաներ, Երևան
05.04.2023 Միջազգային ռեսպիրատոր վեբինար՝ «Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն՝ ուղեցույցներից դեպի պրակտիկա», Բեռլին-խեմի/Մենարինի, պրոֆեսոր Ալվար Ջ․ Ագուստի (Իսպանիա, Բարսելոնայի համալսարան), Ջուտտա Բեյեր (Գերմանիա)՝ առցանց
16.02.2022 Միջազգային ռեսպիրատոր վեբինար՝ «Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության մարտահրավերը՝ մտածենք հիվանդների մասին», Բեռլին-խեմի/Մենարինի, միջազգային փորձագետներ՝ պրոֆեսոր Հելգո Մագնուսեն, թոքաբան Ջուտտա Բեյեր (Գերմանիա)՝ առցանց։
Անդամակցություն մասնագիտական միավորումներին
2025-ից Հայաստանի թոքաբանների ասոցիացիայի անդամ։