[email protected]

Հոդվածներ

Պացիենտի ուղեցույց․ պլանային բժշկական այց՝ Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում

մարտ 09, 2026
<p><strong>Պացիենտի ուղեցույց․ պլանային բժշկական այց՝ Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում</strong></p>

Առողջության համընդհանուր ապահովագրությունից օգտվելու համար կարևոր է հասկանալ, թե ինչպես է կազմակերպվում պլանային բժշկական այցը։ Ստորև ներկայացնում ենք հիմնական քայլերը։

Քայլ 1․ Դիմել կցագրված պոլիկլինիկա

Պլանային այցի կազմակերպման առաջին քայլը կցագրված պոլիկլինիկա դիմելն է։
Գանգատի առկայության դեպքում պացիենտը նախապես գրանցվում է թերապևտի խորհրդատվության համար և այցելում իր ընտանեկան բժշկին։

Քայլ 2․ Թերապևտի խորհրդատվություն

Խորհրդատվության ընթացքում թերապևտը գնահատում է պացիենտի գանգատներն ու առողջական վիճակը։

Քայլ 3․ Ուղեգրի տրամադրում

Եթե թերապևտի գնահատմամբ պացիենտի գանգատները հիմնավորված են և անհրաժեշտ է հետագա հետազոտություն կամ բուժում, տրամադրում է ուղեգիր։

Թերապևտը «Արմեդ» համակարգում ձևակերպում է համապատասխան ուղեգիր, որը հնարավորություն է տալիս կազմակերպել անհրաժեշտ հետազոտությունը կամ մասնագիտական խորհրդատվությունը։

Որտե՞ղ կարելի է ստանալ ծառայությունը

Ձևակերպված ուղեգրով պացիենտը կարող է ստանալ համապատասխան բժշկական ծառայությունը՝

  • իր կցագրված պոլիկլինիկայում
  • Առողջության համընդհանուր ապահովագրության ծրագրի հետ համագործակցող այլ բուժհաստատությունում։

Որտե՞ղ գտնել լրացուցիչ տեղեկատվություն

Ծրագրի շրջանակում տրամադրվող ծառայությունների ծածկույթին և համագործակցող բուժհաստատությունների ցանկին կարելի է ծանոթանալ «Արմեդ» համակարգում։

LOADING