Նանսեն մասնաճյուղ
Ժամանակակից վիրաբուժական ծառայություն՝ «Նանսեն» մասնաճյուղում
Ի լրումն «Վարդանանց»-ի ավանդական` որակյալ պոլիկլինիկական ծառայությունների, «Վարդանանց-Նանսեն»-ում մատուցվում են նաև հիվանդանոցային լայն սպեկտրի ծառայություններ։
«Վարդանանց» բժշկական կենտրոնի «Նանսեն» մասնաճյուղի վիրաբուժական ժամանակակից ծառայությունում հասանելի է բարձրակարգ բուժում և արագ ապաքինում ապահովող վիրահատական միջամտությունների ողջ ծավալը:
Վիրաբուժության հիմնական ուղղություններն են՝
- ընդհանուր վիրաբուժություն — ուռուցքների, ճողվածքների և այլ հիվանդությունների արդյունավետ բուժում՝ անհատականմոտեցմամբ
- Էնդոսկոպիկ վիրահատություններ — նվազ ինվազիվ մեթոդով ընթացող միջամտություններ, որոնք նպաստում են արագ ապաքինմանը
- ուրոլոգիա — միզուղիների և տղամարդու վերարտադրողական համակարգի հիվանդությունների բուժում
- օրթոպեդիկ վիրաբուժություն — հենաշարժողական համակարգի խախտումների շտկում, ներառյալ՝ արթրոսկոպիա
- կորոնար և ծայրամասային զարկերակների ստենտավորում — արյան հոսքի վերականգնում` նորագույն տեխնոլոգիաներով:
Ծառայությունների արժեքը ներառում է լրացուցիչ բաղադրիչներ՝ բուժառուների հարմարավետության և հանգստության համար՝
- երեքանգամյա սնունդ՝ ռեստորանի ճաշացանկով՝ երկու ուտեստների ընտրության հնարավորությամբ, վերականգնողական շրջանում համեղ և հավասարակշռված սննդի ապահովման համար
- հիվանդանոցային հագուստ և դեղամիջոցներ՝ հետվիրահատական բուժման համար
- ծառայությունների ամբողջական ցիկլ՝ ամբուլատոր հետազոտությունից մինչև հետվիրահատական դիսպանսերում բուժում և վերականգնողական թերապիա, ներառյալ՝ ֆիզիոթերապիա, կինեզիոթերապիա, անհրաժեշտության դեպքում՝, հոգեբանի ծառայություն
- հեռավար խորհրդատվություն՝ բուժող բժշկի հետ կապի հնարավորությամբ:
Մեր վիրաբույժների թիմը վերապատրաստվել է Եվրոպայի և ՌԴ լավագույն կլինիկաներում ու սիմուլյացիոն կենտրոններում, ինչը թույլ է տալիս կիրառել նորագույն մեթոդներն ու ապահովել խնամքի միջազգային ստանդարտները։ Օպերացիոն միջին բուժանձնակազմը վերապատրաստվել է Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտում՝ ստանալով բարձր որակավորումը հաստատող վկայականներ:
Վիրահատություններ` նորագույն սարքավորումներով
Մենք օգտագործում ենք ժամանակակից սարքավորումներ, որոնք համապատասխանում են Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի առաջատար կլինիկաների պահանջներին։ Դա երաշխավորում է բոլոր փուլերի ապահով և որակյալ իրականացում՝ առավելագույն արդյունավետությամբ:
Մենք առաջարկում ենք անհատական մոտեցում յուրաքանչյուր բուժառուին, ժամանակակից բուժում, ինչպես նաև համալիր լուծումներ բոլոր փուլերում՝ խորհրդատվությունից մինչև վերականգնում։
«Վարդանանց» բժշկական կենտրոնի «Նանսեն» մասնաճյուղում Դուք կգտնեք Ձեր առողջության անվտանգ և արդյունավետ լուծումներ։