ՀԵՌԱՀԱՐ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Ձեզ համար դժվարին պահին մենք կկիսենք Ձեր խնդիրները և մտահոգությունները, կօգնենք  հաղթահարել միջազգային սահմանները և օգտվել բժշկական համաշխարհային ձեռքբերումներից:

Վարդանանց նորարարական բժշկության կենտրոնը Հայաստանում հեռահար բժշկության ոլորտի կազմակերպման առաջատարն է, ինչը նաև կենտրոնի ամենապահանջված ծառայություններից մեկն է:

Մենք առաջարկում ենք իրավիճակների լուծումներ, երբ՝  

  • հիվանդության ախտորոշման կամ բուժման տեղական ռեսուրսները սպառվել են,
  • պացիենտն ի սկզբանե ցանկանում է բուժվել և վերականգնողական կուրսն անցնել եվրոպական չափանիշներին համաձայն

Մեր կենտրոնը համագործակցում է աշխարհահռչակ կենտրոններից մեկի՝ Ֆրայբուրգ քաղաքի (Գերմանիա) համալսարանական կլինիկայի հետ: Կլինիկան հիմնադրվել է Ալբերտ Լյուդվիգի անվան Ֆրայբուրգի համալսարանի բազայի հիման վրա, ունի ավելի քան հինգդարյա պատմություն, և իր ողջ գործունեության ընթացքում տվել է չորս Նոբելյան մրցանակակակիր: Կենտրոնում ավելի քան 40 կլինիկական բաժանմունքներ տարեկան սպասարկում են մոտ 65.000 հիվանդների ամբողջ աշխարհից: 2012 թ. կլինիկան ճանաչվել է լավագույնը Բատեն-Վուերտնեբուրգում:

Սերտ համագործակցելով համալսարանական  կլինիկայի հետ՝ առաջարկում ենք հետևյալ ծառայությունները.

  • հեռահար խորհրդատվություն գերմանացի առաջատար մասնագետների հետ,
  • «երկրորդ կարծիք»-ի տրամադրում ախտորոշման և ախտաբանաանատոմիական արդյունքների հիման վրա,
  • ախտորոշում և բուժում համալսարանական կլնիկայի բազայի հիման վրա: 

Հեռահար խորհրդատվության ծառայությունը ներառում է.

  • հայտի ձևակերպում և բժշկական տեղեկատվության հավաքագրում,
  • եզրակացության մանրամասն կազմում և տվյալների փոխանցում  համալսարանական կլինիկայի առաջատար պրոֆեսորներին (մեկ աշխատանքնային օրում),
  • ծառայության դիմաց վճարումը կատարվում է անմիջապես համալսարանական կլինիկայի բանկային հաշվեհամարին,
  • անխափան համացանցային կապի տրամադրում՝ հիվանդի, նրա ներկայացուցչի  կամ բուժող բժշկի հետ անմիջական շփման համար, հեռախորհրդատվություն՝ 20 րոպե  տևողությամբ: Խորհրդատվության ընթացքում մասնագետը ներկայացնում է իր կարծիքը տվյալ դեպքի վերաբերյալ, պլանավորում մարտավարություն հետագա ախտորոշման և բուժման համար,
  • եզրակացության գրավոր տրամադրում հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ մասնագետի ստորագրությամբ:

«Երկրորդ կարծիք» ծառայությունը բաղկացած է հետևյալ փուլերից.

  • առկա նկարների կամ հյուսվածքների  օրինակների  հավաքագրում և հակիրճ եզրակացության կազմում,
  • տվյալների փոխանցում Գերմանիա՝ էլեկրոնային հասցեով,
  • գերմանացի մասնագետների եզրակցության տրամադրում՝ թարգմանված հայերեն լեզվով: 

 *Անձնական բժշկական տեղեկատվության գաղտնիության ապահովման նկատառումներից ելնելով՝ չի թուլատրվում տեղեկատվության, նկարների փոխանցում համացանցով

Ախտորոշման և բուժման կազմակերպումը  ներառում է.

  • օգնություն հիմնական բժշկական խնդրի հայտնաբերման հարցում,
  • հայտի ձևակերպում և բուժող բժշկի ընրություն,
  • աջակցություն հրավերի ուղարկման, մուտքի վիզա ստանալու, ճանապարհորդության օրվա որոշման, ժամանման, համալսարանական կլինիկա ընդունելության և այլնի մասով,
  • հետազտությունների, բուժման ընթացքի մոնիթորինգի և բուժման վեջնական արդյունքների տրամադրում: 

Նշումներ.

  • Բոլոր վճարումները նշված ծառայությունների դիմաց կատարվում են ըստ Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի գնացուցակի՝ առանց միջնորդավճարի:
  • Հեռահար խորհրդատվության արժեքը կազմում է 500 եվրոյին համարժեք դրամ:
  • Համալսարանական կլինիկայում բուժման կազմակերպման համար հարկավոր է բուժման նախատեսված գումարը՝ որպես կանխավճար, փոխանցել հիվանդանոցի հաշվեհամարին՝ պաշտոնական հրավեր ստանալու համար:

Հայտը լրացնելու համար դուք կարող եք.

  • զանգահարել Վարդանանց ՆԲԿ միջազգային կապերի բաժին 010 59 21 00 հեռախոսահամարով և պատասխանել աշխատակցի հարցերին,
  • կենտրոնի ընդունարանում լրացնել հայտը:
Яндекс.Метрика