ՊԵՏՊԱՏՎԵՐ

 

Վարդանանց ՆԲԿ-ն հանդիսանում է պետպատվերի շրջանակներում ամբուլատոր  ծառայություններ մատուցող բժշկական կենտրոն: Պետպատվերի շրջանակներում մատուցվող բոլոր ծառայություններն ԱՆՎՃԱՐ են:
Կենտրոնի հնարավորությունները սահմանփակվում են միայն ամենաբարձր մակարդակի բժշկական ծառայություններ մատուցելու անհրաժեշտությամբ, այդ պատճառով կցագրվածների թիվը սահմանափակվում է 25000-ով:
  Կցագրումները ժամանակավորապես դադարեցված են: Մանրամասների համար կարող եք զանգահարել 010 59 21 00:

Ներբեռնեք և լրացրեք
ԿՑԱԳՐՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ

Ծանոթացեք պետպատվերով նախատեսված բուժ-ախտորոշիչ և կանխարգելիչ ծառայությունների ցանկին .

-  Թերապևտի և մանկաբույժի խորհրդատվություն
-  Բոլոր մյուս մասնագետների  խորհրդատվությունը (վիրաբույժ, ակնաբույժ, էնդոկրինոլոգ և այլն) թերապևտի ուղեգրով                                                                    
-  Լաբորատոր հետազոտություններ (արյան ընդհանուր անալիզ, բիոքիմիա և այլն)

-  Գործիքային հետազոտություներ (ռենտգեն, ԷՍԳ և այլն)
-  Դիսպանսեր հսկողություն շաքարային դիաբետի, ասթմայի և հիպերտոնիայի ժամանակ
-  Հիվանդության և ժամանակավոր անաշխատունակության վերաբերյալ տեղեկանքների տրամադրում
-  Անվճար դեղորայքի տրամադրում (պետպատվերով նախատեսված)

-  Բուժման և ախտորոշման ուղեգրում հիվանդանոցներ
-  Վակցինացիաներ
-  Առողջ ապրելակերպի խորհուրդներ
-  Տնային այցեր


Կենտրոնի ռեսուրսները և հնարավորությունները գերազանցում են պետպատվերի շրջանակները: Որպեսզի հասանելի դարձնենք բարձր տեխնոլոգինաերով հետազոտվելու հնարավորությունը, որոնք ներառված չեն պետպատվերի շրջանակներում (օր. հորմոնալ հետազոտություններ)` կենտրոնում պետպատվերով կցագրված բոլոր հաճախորդներին տրամադրում ենք 10% զեղչ ռենտգեն և ՀՏ և 15% զեղչ այլ ծառայությունների համար:

Օգտվեք Ձեզ ընձեռված հնարավորությունից՝ ընտրելով առաջատար ամբուլատոր կենտրոնն և ստացեք առավելագույնը պետական ծրագրերից:

Հավելյալ տեղեկատվության համար զանգահարեք +374 10 59 21 00 հեռախոսահամարով

Яндекс.Метрика