ԿՑԱԳՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Օգնություն ծնողներին

Մեր ծնողների առողջության պահպանումն և ուշադրությամբ շրջապատված լինելը մեր երջանկության անբաժան մասն է: Ծնողներին մշտական ուշադրությամբ և խնամքով ապահովելու ձգտումը հակադարձ համեմատական է մեր ժամանակին: Այս ամենը գիտակցելով «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը մշակել է «Օգնություն ծնողներին» փաթեթը, որը նախատեսված է 60 տարեկանից բարձր անձանց համար:

«Վարդանանց»-ը հպարտությամբ է մատուցում հետևյալ ամբուլատոր ծառայությունները:

Այս փաթեթի շրջանակներում մենք ներկայացնում ենք հետևյալ ծառայությունները.


1.    Անհատական բժիշկ-թերապևտի ծառայություններ,
2.    Ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն,
3.    Օգնություն տանը,
4.    Կանխարգելիչ զննում «Աշուն» փաթեթի շրջանակներում,
5.    Դեղերի առաքում տուն


Անհատական բժիշկ-թերապևտի ծառայություններ.


1.    բժշկի մոտ այցելություններ (առաջնային և կրկնակի), խորհրդատվություններ, բուժական և ախտորոշիչ գործողություններ,
2.    բժշկական ցուցումներին համապատասխան բժիշկ-մասնագետների խորհրդատվությունների կազմակերպում կլինիկայում,
3.    անհրաժեշտ ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների կազմակերպում կլինիկայի բազայի հիման վրա,
4.    անհետաձգելի հոսպիտալացման կազմակերպում, շտապօգնության ապահովում,
5.    կլինիկայում հետազոտվելու և խորհրդատվության ժամանակ այցելուին ուղեկցում,
6.    հոգեբանական օգնություն և դիետայի վերաբերյալ խորհուրդներ;

ԿԱՐԵՎՈՐ Է.
«Օգնություն ծնողներին» փաթեթի շրջանակներում նախատեսված է անհատական բժշկի ամենամսյա այցելություն ըստ օրացույցի պացիենտի տուն: Նախատեսված են նաև արտահերթ այցելություններ այցելուի նախաձեռնությամբ՝ գանգատների ի հայտ գալու դեպքում:


Ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն

  •  Խորհրդատվություններ, ինչպես նաև, բուժական և ախտորոշիչ գործողություններ հետևյալ մասնագիտություններով. թերապիա, նյարդաբանություն, ակնաբուժություն, քիթ-կոկորդ ականջաբանություն, վիրաբուժություն, էնդոկրինոլոգիա, օնկոլոգիա (մինչև ախտորոշումը), սրտաբանություն, կոլոպրոկտոլոգիա, ֆիզիոթերապիա, գաստրոէնտերոլոգիա, մաշկավեներոլոգիա, ուրոլոգիա, վնասվածքաբանություն և օրթոպեդիա, ռևմատոլոգիա, թոքաբանություն:
  • Ընդհանուր բժշկական մանիպուլյացիաներ. ենթամաշկային, միջմկանային և կաթիլային ներարկումներ՝ ըստ բուժող բժշկի նշանակման (յուրաքանչյուր տեսակից ոչ ավել, քան 10 ներարկում յուրաքանչյուր հիվանդության դեպքում): Անալիզների իրականացման համար անհրաժեշտ կենսաբանական նյութերի վերցնում:
  • Լաբորատոր ախտորոշում. ընդհանուր կլինիկական, կենսաքիմիական, բակտերիոսկոպիական, բակտերիոլոգիական, ցիտոլոգիական, հյուսվածքաբանական, կոագուլոգրամա, վարակային հիվանդությունների սերոլոգիական (շճաբանական) մարկերներ, հորմոնային հետազոտություններ, օնկոմարկերներ՝ ոչ ավել, քան հինգ հետազոտություն պայմանագրային ժամկետում:



Գործիքային ախտորոշման մեթոդներ.

  • ՈՒՁ հետազոտություններ (դոպլերոգրաֆիան ներառյալ), ՈՒՁ-կարդիոգրաֆիա, ռենտգեն հետազոտություններ (ռենտգեն-կոնտրաստային հետազոտությունները ներառյալ), մեկ անգամ համակարգչային տոմոգրաֆիա ստուգիչ հետազոտությունների հետ միասին, ֆունկցիոնալ ախտորոշում, ԷՍԳ, զարկերակային ճնշման օրական դիտարկում, նմուշներով սպիրոգրաֆային հետազոտություններ, էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա (Helicobacter pylori որոշումն ու բիոպսիան ներառյալ), կոլոնոսկոպիա բիոպսիայով:
  • Ամբուլատոր քարտի և այլ բժշկական փաստաթղթերի վարում, որոնք պարունակում են ամբողջական տեղեկատվություն բժիշկ-մասնագետներին դիմելու, ինչպես նաև լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքների վերաբերյալ (պահվում է կլինիկայի արխիվում):
  • Դեղատոմսերի, ամբուլատոր քարտից դուրսգրումների, լողավազան հաճախելու համար բժշկական տեղեկանքների տրամադրում, МСЭ ուղեգրում (առանց հետազոտման արժեքի).
  • Ժամանակավոր անաշխատունակության փորձաքննության անցկացում՝ բժշկական հանձնաժողովը ներառյալ, ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևակերպում՝ սահմանված պահանջներին համապատասխան:



Օգնություն տանը.

Օգնություն տանը ծրագիրը նախատեսված է այն հիվանդների համար, ովքեր առողջական վիճակից կամ հիվանդության բնույթից ելնելով չեն կարողանում ինքնուրույն այցելել բուժկանխարգելիչ հաստատություններ՝ տանը բժշկի հսկողության կարիք ունեն:

Փաթեթը իր մեջ ներառում է.

  • բժիշկ-թերապևտի առաջնային և կրկնակի այցեր՝ անհրաժեշտ արտակարգ օգնություն ցուցաբերելով՝ միջմկանային կամ ներերակային ներարկումները ներառյալ,
  • լաբորատոր հետազոտությունների համար անհրաժեշտ կենսաբանական նմուշների վերցնում՝ խստագույնս պահպանելով և հետևելով սանիտարաէպիդեմիոլոգիական ցուցումներին,
  • շտապ բժշկական օգնության թիմի կանչ,
  •  բուժքույրական հերթապահություն (բժիշկների նշանակումների իրականացում, խնամք):

 
Կանխարգելիչ հետազոտման փաթեթ «Աշուն»

•    ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

-    Լեյկոֆորմուլայով արյան ընդհանուր անալիզ
-    Գլյուկոզան արյան մեջ
-    Էլեկտրոլիտներ
-    Կոագուլյացիոն պրոֆիլ (PT, INR, APTT, TT, FG, AT3, ATT-LU)
-    Միզանյութ և կրեատինին
-    Մեզի ընդհանուր անալիզ
-    PAP քսուք
-    Պապիլոմա վիրուս
-    5 օնկոմարկերներ
-    Խոլեստերինը ֆրակցիաներով (CHOL, TRIGL, HDL, LDL)
-    C-ռեակտիվային սպիտակուց (CRP)


•    ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ


-    ԷՍԳ,
-    ՈՒՁ-կարդիոգրաֆիա,
-    Քնային զարկերակների գունավոր դուպլեքսային հետազոտություն,
-    Սպիրոմետրիա,
-    Տեսողության սրության հետազոտություն և աչքի հատակի դիտում,
-    Անթրոպոմետրիա,
-    Որովայնի և փոքր կոնքի օրգանների սոնոգրաֆիա,
-    Կոնտրաստային ՀՏ կոլոնոսկոպիա,
-    Թոքերի ռենտգեն
 

Ծառայությունների մատուցումը.

  • Այցելուին բժշկական ծառայությունները մատուցվում են համաձայնեցված գրաֆիկով:
  • Այցելուն ապահովվում է տրանսպորտային ծառայություններով բժշկական կենտրոն հասնելու և հետ վերադառնալու համար: Անհրաժեշտության դեպքում տեղափոխումը իրականացվում է բժշկի ուղեկցությամբ:
  • Տարվա մեջ երկու անգամ պատվիրատուին ծնողի առողջության մասին հաշվետվություն է ուղարկվում՝ լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքների տրամադրմամբ:
  • Չնախատեսված իրավիճակների առաջ գալու դեպքում պատվիրատուն տեղեկացվում է անմիջապես:
  • Ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններ ստանալու համար այցելուն պետք է դիմի «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն Վարդանանց 18 հասցեով՝ կլինիկայի աշխատանքի գրաֆիկին համապատասխան՝ 08:45-19:00:
  • Անհատական բժիշկ-թերապևտի կանչ տուն. Զանգահարել բժշկի անձնական հեռախոսահամարին կամ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի Զանգերի Կենտրոն՝ +374 10 59 21 00  յուրաքանչյուր աշխատանքային օր մինչև ժամը 14:00 
  • Բժշկի այցը իրականացվում է յուրաքանչյուր աշխատանքային օր 09:00-18:00 (բացի հանգստյան և տոն օրերից):


Ծրագրի արժեքը 550.000 դրամ (առանց դեղորայքի)

Яндекс.Метрика