ՄԵՐ ՄԱՍԻՆ

Մեր թիմը

Մեր հաջողության գրավականը մեր թիմի էնտուզիազմն և պրոֆեսիոնալիզմն է, որը միտված է այցելուների բուժման գերազանց որակի ապահովմանը:


Մեր հաջողության գրավականը  պրոֆեսիոնալ թիմն է, որը իրենից ներկայացնում է փորձառության և երիտասարդության, հավասարակշռության և էնտուզիազմի, գիտակցված կոնսերվատիվության և արդարացված ռիսկայնության ճշգրիտ համադրություն: Կենտրոնում այսօր աշխատում է 32 բժիշկներ` 20 մասնագիտացումներով և միջինը 10 տարվա աշխատանքային փորձով: Նրանցից շատերը ունեն գիտական աստիճաններ և հանդիսանում են ԵՊԲՀ ամբիոնների աշխատակիցներ: Մեր բոլոր բժիշկներն անցնում են որակավորման բարձրացման և հմտությունների կատարելագործման պարբերական դասընթացներ իրենց հիմնական և առնչվող մասնագիտացումներով: Իսկզբանե Վարդանանց ՆԲԿ-ը հիմնադրվել է, որպես ընտանեկան բժշկության կենտրոն, այդ իսկ պատճառով չորս ընտանեկան բժիշկ թերապևտները հանդիսանում են մեր թիմի առանցքը:Նրանքն ոչ միայն բուժում են տարատեսակ հիվանդություներ այլև կարևոր դեր են խաղում այցելուի Կենտրոնում գտնվելու ողջ գործընթացը կորդինացման գործում: Կենտրոնի ներքին կանոնագարգի համաձայն,  մի քանի մասնագետների խորհրդատվության  անհրաժեշտության դեպքում հենց թերապևտներն են ստանձնում վարող բժշկի գործը՝ այսինքն պատասխանատու են հիվանդի վերջնական ախտորոշման և բուժման համար: Սպասարկման այս մոդելը տալիս է իր դրական արդյունքնները՝ բարձրացնելով հաճախորդների գոհութնակության մակարդակը և ապահովում կենտրոնի նկատմամբ հավատարմությունը:

 

Թերապևտներից բացի կենտրոնում աշխատում են նյարդաբաններ, սրտաբաններ, էնդոկրինոլոգներ, գինեկոլոգներ, մանկաբույժներ, ռևմատոլոգներ, ակնաբույժներ և այլ նեղ մասնագետներ: Նրանց համախմբված աշխատանքը ապահովում է հիվանդի մոտ առկա ամենատարբեր խնդիրների ամբուլատոր բուժումը:

Փորձառու ավագ բուժքրոջ ղեկավարությամբ մեր բուժքույրերի թիմը  մշտապես կենտրոնացած է  հիվանդների և բուժող բժիշկների կարիքների վրա. զարկերակային ճնշման որոշում,  կաթիլայինի տեղադրում , արյան անալիզի հավաքում, ԷՍԳ իրականացում, պացիենտի ուղեկցում, օգնություն  փաստաթղթերի ձևակերպման հարցում:



Այս ամենը  մեր բուժքույրերի օրվա զբաղվածության ընդամենը մի քանի օրինակներ են:
Նրանք պարբերաբար անցնում են վերապատրաստան դասընթացներ և զարգացնում են իրենց մասնագիտական հմտությունները:

Яндекс.Метрика