ՄԵՐ ՄԱՍԻՆ

Մեր կենտրոնը

Վարդանանց նորարական բժշկության  կենտրոնը հիմնադրվել է  2005 թվականին: Կենտրոնի նպատակն էր  ԿԲԱ (կամավոր բժշկական ապահովագրություն) ծրագրով կցագրված քաղաքացիներին մատուցել ավելի բարձր որակի ամբուլատոր ծառայություններ: Հիմնադրման պահին Կենտրոնն ուներ երեք խորհրդատվության սենյակ և հինգ մասնագետ:
Այսօր Կենտրոնը հանդիսանում է բազմաֆունկցիոնալ ամբուլատոր բժշկական հաստատություն՝ բուժական,ախտորոշիչ, պրոֆիլակտիկ և կրթական ծառայությունների լայն ընտրանիով, որտեղ բոլոր դիմողներին ցուցաբերվում է ամբուլատոր բուժօգնություն:
Կենտրոնը զբաղեցնում է շուրջ 1,600 ք.մ. տարածք Երևանի ամենագեղեցիկ շինություններից մեկում, որը հայտնի է որպես Կինոյի տուն՝ տեղակայված Խանջյան և Վարդանանց (նախկին Գնունի) փողոցների հատման կետում: Շենքի ետնամասում՝ Վերնիսաժի տարածքում գտնվող ընդարձակ ավտոկայանատեղին, աշխատանքային օրերին, լուծում է  ավտոկանգառի խնդիրը:



Կենտրոնը տեղակայված է 3 հարկերում.

1-ին հարկում տեղակայված են  տեղեկատուն, ընդունարանը, հարմար սպասասրահը,  դեղատունը, ապահովագրական ընկերության ներկայացուցչությունը, համակարգչային տոմոգրաֆիայի ծառայությունը, անվտանգության ծառայությունը:

2-րդ հարկում` պրոկտոլոգիական ծառայությունը, ռենտգեն ախտորոշման ծառայությունը, օրթոպանտոմոգրամման և  արխիվը:

3-րդ հարկում` անդմինիստրացիա, ընտանեկան բժիշկները, մանկաբույժները, սոնոգրաֆիան և ֆունկցիոնալ ախտորոշումը, լաբորատորիան, քիթ-կոկորդ-ականջաբանը, գինեկոլոգիան, ակնաբուժությունը, ատամնաբուժությունը և այլն:

Ներկայումս Կենտրոնը սպասարկում է թվով 25,000 բնակչի կամ օրական մոտ 250 այցելուի, սակայն Կենտրոնի ռեսուրսները թույլ են տալիս կրկնապատկել կցագրված այցելուների թիվը:
  «Վարդանանց» ՆԲԿ պոլիկլինիկական ծառայությունից օգտվում են ֆինանսավորման տարբեր աղբյուրներ ունեցող մարդիկ: Դրանք կամավոր բժշկական ապահովագրություն ունեցողներն են և պետական ծրագրերի մասնակիցները, ինչպես նաև  անձիք, ովքեր ինքնուրույն են ֆինանսավորում  իրենց բժշկական ծախսերը:

Կայուն աճում է մեզ հետ համագործակցող ընկերությունների թիվը, որոնք իրենց աշխատակիցների և ընտանիքի անդամների համար պատվիրում են կանխարգելիչ բուժզննումներ կամ կցագրման ծրագրեր:
Այցելուներին գրավում է ոչ միայն մեր թիմի պրոֆեսիոնալիզմը կամ ժամանակակից սարքավորումները, այլ նաև սպասարկման ինովացիոն բարձր մակարդակը և իրենց, կարիքների և ակնկալիքների կարևորումը և բավարարումը:


Բացօթյա պատշգամբում տեղակայված է Երևան քաղաքի համար եզակի «Տարվա Եղանակներ» գմբեթաձև ապակե կոնֆերանս սրահը՝ նախատեսված 75 անձի համար: Այն  գիտական համաժողովների, սեմինարների և շնորհանդեսների անցկացման հարմարավետ և արդեն հայտնի դարձած վայր է: Սրահում անցկացվում են պարապմունքներ և դասախոսություններ Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողների համար, ինչպես նաև Կենտրոնի բժշկական անձնակազմի ամենօրյա առավոտյան ժողովները, որոնց ընթացքում ամփոփվում են նախորդ օրվա արդյունքները և տրվում  ընթացիկ օրվա հանձանարարությունները:

    

Վարդանանց ՆԲԿ ծառայությունները հասանելի են ամենատարբեր ֆինանսավորման աղբյուրներ ունեցող մարդկանց համար.

Պետպատվեր.

2014թ-ից Կենտրոնը ներառվեց պետպատվերի ծրագրում ընդգրկված ամբուլատոր բուժհաստատությունների ցանկում և սպասարկում է պետպատվերով կցագրված քաղաքացիներին: Կցագրված են համարվում Երևան քաղաքի բոլոր բնակիչները, ովքեր ցանկություն են հայտնել սպասարկվել Վարդանանց ՆԲԿ-ում և լրացրել են դիմումը: Դիմումը լրացնելու հաջորդող ամսվա 1-ից արդեն կցագրված անձը սպասարկվում է անվճար, այդ թվում ստանում է անվճար դեղորայք, անհրաժեշտ տեղեկանքներ և անաշխատունակության թերթիկ:

Ապահովագրական ծրագրեր.

Մեր կենտրոնում սպասարկվում են ապահովագրական ընկերությունների կողմից նախատեսված բոլոր ծառայությունները  և լրացվում են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ապահովագրական ընկերություն ներկայացնելու համար: Ապահովագրական պայմանագրով նախատեսված ծառայությունների դիմաց նախապես վճարելու անհրաժեշտություն չկա:

Վճարովի ծառայություններ.

Վճարովի ծառայությունները հասանելի են բոլորին, ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, այնպես էլ օտարերկրացիների համար: Գործում է վճարման կանխիկ և անկանխիկ եղանակ (բոլոր տեսակի միջազգային վճարային քարտեր): Կենտրոնը միտված է ապահովել գին-որակ օպտիմալ հարաբերակցությունը: “Վարդանանց” ՆԲԿ-ում նորագույն սարքավորումներով հետազոտվելը հասանելի է միջին շուկայական գներով:

Կորպորատիվ և անհատական կցագրման ծրագրեր.

Կենտրոնը մշակել է կորպորատիվ և անհատական կցագրման ծրագրեր, որոնք բավարարում են բազմաթիվ հաճախորդների տարատեսակ պահանջմունքները:
Փաթեթները նախատեսում են տարեկան կանխարգելիչ բուժզննում և սկրինիգային միջոցառումներ, ինչպես նաև  համալիր բուժ-կանխարգելիչ միջոցառումներ, որոնց մատուցումը տվյալ փաթեթի շրջանակներում անցնում է նախապես սահմանված ալգորիթմով՝  չպահանջելով այցելուից ոչ մի լրացուցիչ ջանք:
Յուրաքանչյուր կցագրման  ծրագիր մշակված է համանման ռիսկային գործոններով որոշակի  խմբերի համար:

Կենտրոնի նպատակները.

  • Կյանքի որակի և տևողության ավելացում՝  ներդնելով ժամանակակից բժշկության նվաճումները այցելուների ախտորոշման և բուժման գործընթացներում,
  • Բժշկական հաստատության ստեղծում, որտեղ զուգակցվում են այցելուի հանդեպ անհատական մոտեցումը և բժշկական ծառայության մատուցման կանոնակարգված գործընթացնը:

Կենտրոնի խնդիրները.

  • Պաթոլոգիայի վաղ հայտնաբերման ապահովում պարտադիր դիսպանսերիզացիայի շնորհիվ:
  • Կենտրոնում միջազգային արձանագրությունների և ախտորոշման ու բուժման ստանդարտների ներդրում:
  • Ֆինանսավորման և բուժման համար հատկացված միջոցների ռացիոնալ օգտագործման  ապահովում:
  • Նորմայից շեղումների և հիվանդությունների նախանշանների շտկում մինչ կլինիկական մակարդակում:
  • Կրթական ծրագրերի ներդրում, ինչպես բժշկական անձնակազմի, այնպես էլ բնակչության լայն շերտերի համար:

Կենտրոնի հագեցվածությունը.

Արհեստավարժ և բարեհամբյուր անձնակազմի հետ մեկտեղ Վարդանանց ՆԲԿ-ն հագեցած է առաջատար արտադրողների նորագույն ախտորոշիչ սարքավորումներով՝ 160 շերտանի Համակարգչային Տոմոգրաֆ, թվային ռենտգեն, նորագույն սոնոգրաֆներ, էնդոսկոպիկ սարքավուրումներ, բժշկական լազեր և հզոր լաբորոտոր ախտորոշիչ ծառայություն: Այս սարքավորումները թույլ են տալիս  անցկացնել ճշգրիտ ախտորոշում, դրանով իսկ արդյունավետ դարձնելով պացիենտի բուժման գործընթացն և անվտանգությունը: Կենտրոնում գործում է լաբորատոր և գործիքային  ներքին ու արտաքին որակի հսկողության  ծառայություն: 

Գործընկերներ.

Երևանի Պետական Բժշկական Համալսարանի կլինիկական բազա լինելուց բացի՝ Կենտրոնը հանդիսանում է աշխարհահռչակ Զալցբուրգի Գլոբալ Սեմինարի և Ֆրայբուրգի Համալսարանական Կլինիկայի պաշտոնական գործընկերը:

Яндекс.Метрика