ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պոդիատրիա

Նկարագրություն

«Վարդանանց» ՆԲԿ-ի հետ համագործակցությամբ, 2-րդ հարկում գործում է «Պլանտա Սանա» պոդիատրիկ կենտրոնը, որը հանդիսանում է ոտնաթաթի առողջության և խնամքի, ինչպես նաև օրթոպեդիկ պարագաների վաճառքի մասնագիտացված կենտրոն:

Այստեղ Դուք կստանաք հետևյալ ծառայությունները՝

  • Ոտնաթաթի ցավի, տարաբնույթ դեֆորմացիաների, մաշկային և եղնգային հիվանդությունների ախտորոշում և բուժում
  • Բարոմետրիկ պլանտոգրաֆիկ հետազոտություն՝ դինամոպլանտոգրաֆիա, որը հնարավորություն է տալիս կատարել սուպինատորների և օրթոպեդիկ ներդիրների անհատական ճշգրիտ մոդելավորում և պատրաստում
  • Օրթոպեդիկ և վերականգնողական պարագաների անհատական ընտրություն մասնագիտացված խանութ-սրահում
  • Պոդոլոգիկ ծառայություններ՝ բժշկական պեդիկյուր, կոշտուկների և ճաքերի, ներաճած եղունգի, եղունգների դեֆորմացիաների շտկում

 

Մենք Ձեզ կօգնենք հետևյալ խնդիրների դեպքում

  • Ցավ ոտնաթաթերում, մետատարզալգիա
  • Երկայնական և լայնական հարթաթաթություն, խորակամար ոտնաթաթեր ոտնաթաթերի բնածին և ձեռքբերովի այլ դեֆորմացիաներ
  • Ոտնաթաթերի մատների տարբեր դեֆորմացիաներ, Հալլուքս վալգուս («կոճ»), մրճաձև մատներ
  • Սնկային հիվանդություններ
  • Ներաճած եղունգ
  • Ներբանային ֆասցիտ, կրնկային խիթ
  • Ոտնաթաթի թունելային սինդրոմ
  • Դիաբետիկ ոտնաթաթ
  • Ոնաթաթի շրջանի նեյրոպաթիաներ, պարեզներ
  • Անգիոպաթիաներ, ստորին վերջույթների այտուցներ
  • Մորտոնի նևրոմա
  • Պոդագրա, պոդագրիկ արթրիտ
  • Սրունք-թաթային հոդի և ոտնաթաթի այլ հոդերի դեֆորմացնող օստեոարթոզ
  • Ախիլոբուրսիտ
  • Ոտնաթաթերի կոշտուկներ, ճաքեր
  • Ոտնաթաթի շրջանի տենդինիտներ, տենոսինովիտներ
  • Ոտնաթաթի օստեոխոնդրոպաթիաներ
  • Դոչլենդերի սինդրոմ և այլն

 

Աշխատանքային ժամեր
երկ-ուրբ՝ 09:00-20:00
Շաբ՝ 09:00-18:00
Կիր՝ 10:30-19:30

Հեռ. ֆիքս.՝ +374-11-77-83-83,
բջջ.՝ +374-44-77-83-83

Պաշտոնական կայք՝ www.plantasana.am
Էլ. փոստ՝ info@plantasana.am

 

Գնացուցակ

Яндекс.Метрика