ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԳԱՍՏՐՈԷՆՏԵՐՈԼՈԳԻԱ

Նկարագրություն

Դուք կարող եք օգտվել մեր գաստրոէնտերոլոգիական ծառայություններից հետևալ գանգատների դեպքերում՝

  • ախորժակի խանգարումներ                                  
  • մարմնի քաշի տատանումներ
  • այրոցի զգացում կամ ցավ որովայնի շրջանում
  • փքվածություն կամ ծանրության զգացում
  • սննդի թերի մարսողություն
  • փորլուծություն կամ փորկապություն

      

Մեր փորձառու բժիշկ-գաստրոէնտերոլոգը ուշադիր կունկնդրի Ձեր գանգատները, կանցկացնի մանրամասն զննում և, անհրաժեշտության դեպքում, լաբորատոր կամ գործիքային քննություններ: Ստամոքսադիտումը (գաստրոսկոպիան) մեր մոտ կատարվում է  Pentax® ընկերության վերջին սերնդի սարքի միջոցով, ինչը նշանակում է որ՝

  • Դուք կզգաք մինիմալ անհանգստություն գործողության ընթացքում
  • հատուկ էկրանին առկա  կլինեն բացառիկ որակի պատկերներ
  • թվային ձևաչափով կփոխանցվեն/կարխիվացվեն պատկերային արդյունքները 
  • պահանջի դեպքում կարող է կատարվել կերակրափողի, ստամոքսի կամ 12 մատնյա աղու լորձաթաղանթի նմուշառումներ
  • պահանջի դեպքում կտեղադրվի կերակրափողի ստենտ

 

Գնացուցակ

 Առաջնային խորհրդատվություն -  7.000 դրամ

 Գաստրոսկոպիա -  15.000 դրամ

մանրամասները տես՝ Վարդանանց ՆԲԿ-ի գնացուցակում

Яндекс.Метрика